Շաշ հյուրը

Հայկական ժողովրդական հեքիաթ

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

-Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝  հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը  թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

-Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

-Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

Ցանկությունների ծառը

Ցանկությունների ծառը Դոնալդ Բիսեթ

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդականծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությունցանկությունցանկությու՜ն պահիր»:

Թռչունի մտածմունքը

Թռչունի մտածմունքը

Հովհաննես Թումանյան 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր  քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:
  2. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:
  3. Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:

Սեպտեմբերի 9-13-ի աշխատակարգ

Երկուշաբթի

08.30-09.00-Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

09.20-10.05-ՈՒրախ օտար լեզու Անգլերեն 10.10-10.55-Մաթեմատիկա

10.55-11.15-Ընդմիջում

11:15-12.00-Երգ

12.05-12:50-Ընթերցանություն, քննարկում

12.55-13.35-Շախմատ

Երեքշաբթի

08.30-09.00-Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

09.20-10.05-ՈՒրախ օտար լեզու Անգլերեն 10.10-10.55-Մաթեմատիկա

10.55-11.15-Ընդմիջում

11:15-12:00-Ընթերցանություն

12:05-12:50-

12:55-13:35-Ստեղծագործության պատկերում

Ընտանեկան ուսումնական ռադիո

Այս անգամ Արևելյան դպրոցի 3-3 դասարանի ուսումնական ռադիոն ընտանեկան է: Սովորողները պատմում են ամառային հանգստի մասին:

Պատմում է Ոսկանյան Աննան

Պատմում է Գևորգյան Լուիզան

Շարքը լրացվում է…

Ամենից լավ տունը

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ 
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում, 
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ 
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, 
Մի գորշ խրճիթում,
              Մի հին խրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան, 

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, 
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ, 
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու, 
Ամենից լավը ընտրեմ մեզ համար, 

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու 
              Էս գորշ խրճիթից,
              Էս հին խրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։ 

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ, 
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ 
              Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
              Գետի եզերքին, 
              Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը, 
Ուրախ, նայելով իր տղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ, 
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, 
              Էս գորշ խրճիթն է, 
              Էս հին խրճիթն Է, 
              Գետի եզերքին, 
Ծառերի տակին»։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:
  2. Ի՞նչ երազանք ուներ տղան:
  3. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:
  4. Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և տեղադրի՛ր բլոգումդ:
  5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

ՈՒսումնական տարվա մեկնարկը

Արևելյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողներն ուսումնական տարին սկսել են նոր ուսումնական բլոգներով: Սովորողներն արդեն հրապարակում են պատումներ, նյութեր , ռադիոնյութեր:

1.Աղասարյան Լեոյի բլոգ

2.Դանղյան Ալինայի բլոգ

3.Աբրահամյան Արսենի բլոգ

4.Պապոյան Արտաշեսի բլոգ

5.Հինյան Քրիստի բլոգ

6.Արսեն Գրիգորյանի բլոգ

7.Ոսկանյան Աննայի բլոգ

8.Աղասարյան Լեոյի բլոգ

9.Նատալի Հարությունյանի բլոգ

10.Օհանջանյան Մանեի բլոգ

11.Սարգսյան Մարիայի բլոգ

12.Դուզդաբանյան Եվայի բլոգ

13.ՈՒլիխանյան Հարությունի բլոգ

14.Ղազարյան Վահեի Բլոգ

15.Թանաշյան Գաբրիելայի բլոգ

16.Հովհաննիսյան Ալեքսի բլոգ

17.Գասպարյան Ալեքսի բլոգ

18.Ներսեսյան Մարիամի բլոգ

19.Մնացականյան Մհերի բլոգ

20.Մարտիրոսյան Արամի բլոգ

Ծնողական սեմինար

Հարգելի ծնող, ծնողական սեմինարին պետք է ներկայանալ անհատական նոթբուքերով կամ նեթբուքերով:

Մասնակիցներ՝  3-րդ դասարանի սովորողների ծնողներ

Ամսաթիվը՝ 29.08.2019, ժամը 12․00

Վայրը՝ Արևելյան դպրոց

Տևողությունը՝ 2 ժամ

Ծրագրում՝

«Իմացումի հրճվանք» ծրագրի երրորդ դասարան․ նպատակ, խնդիրներ, միջավայր, միջոցներ, մեթոդներ, ուսումնական ռեսուրսներ