Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաքի ամփոփում

majisyan_havaq_0

 

Մայիսյան հավաք․ օր 1-ին

Մայիսյան հավաք․ օր 2-րդ

Մայիսյան հավաք․ օր 3-րդ

Մայիսյան հավաք․ օր 4-րդ

Մայիսյան հավաք․ օր 5-րդ

Ամառային ուսումնական ճամբար 2019․ մայիսի27-հունիսի 7

IMG_4822

Մայիսի 27-ից հունիս 7
Ուսումնական 4-րդ շրջան

Աշխատակագ

09:00-09:15 Առավոտյան  ընդհանուր բացօթյա պարապմունք

09:20-10:00 Օրվա անելիքներ, ստուգատեսների նախապատրաստում
10:00-11:00  Միասնական փորձեր. ազգային օպերաներ
11:00-11:30 ընդմիջում
11:30- 13:30 Ամառային ուսումնահետազոտական ճամբարային նախագծեր ըստ ջոկատների
14:00-14:30 Ճաշի ընդմիջում
13:30-17:00 Ճամբարային երակարացված օրվա ծրագիր

Բովանդակություն

Շրջակա միջավայրի օր. շրջակա միջավայրի բարելավման նախագիծ

«Պաշտպանված երեխա»  ռադիոթողարկում

Ուսումնական-հայրենագիտական ճամփորդություն

Թատերական նախագծերի փառատոն՝ ազգային օպերա՝ «Ծաղիկների երգը»

ՈՒսումնական ագարակ՝ կենդանիների խնամք, կերակրում, ծանոթացում ապրելակերպին

Ազգային խաղեր

Բարև ջուր

Բարև ջուր

IMG_4581

Անցկացման վայրերը՝ Արևելյան լողափ

Օրը՝ Հունիսի 1

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-3 դասարանի սովորողներ

 

Ծրագրում

1. լողափ-fashion ներկայացում

2.Լողափային մարմնամարզություն

Կատարում ենք նախավարժանք, մկանները վարժեցնում ենք, մարմինը նախապատրաստում լողալուն

3.Ցնցուղի ընդունում

4.Լողափնյա երգեր լողավազանում — Արևների շարք

5.Գնդակախաղ լողավազանում

6.Խաղիկ —Ռիթմիկ ծափեր ջրի վրա, ջրի տակ

7.Սովորողներից մեկը օղակը պահում է լողավազանի մեջ, մյուս սովորողները լողալով անցնում են օղակի միջով:

8.Խումբը բաժանվում է  2 թիմի:Երկու թիմերին տրվում են  բաժակներ,իսկ լողավազանից  3-5 մետր հեռավորության վրա դրվում են դույլեր: Սովորողները բաժակներով լողավազանից ջուր են վերցնում և վազելով տանում, լցնում դույլի մեջ:Որ թիմը  դույլը  ավելի շուտ լցնի,այդ թիմն Էլ կճանաչվի հաղթող:
9.Հյուրասիրություն -պաղպաղակ։

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք. Ուսումնական ճամփորդություն

Արևելյան դպրոցի 2-3 դասարանի սովորողները այցելել էին Երևան 2800 ամյակին նվիրված պուրակ , այնուհետև շրջեցին հարակից այգիներում և վերջում այցելեցին բնության թանգարան:

This slideshow requires JavaScript.

Հ․ Թումանյան՝ «ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ»

ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ
(Հատված)

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.
Արևը

— Սիրուն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։
Աղջիկը
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։
Արևը
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,

Շո՜ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք

Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։
Ջրերը
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ի՛նչքան, ուշ…
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,

Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր.
Խընկածաղիկ,
Ծընկածաղիկ,
Արևքուրիկ,
Շար-շարուրիկ,

Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Աղավնարոտ,
Կոճղեզ, ճանդուկ

Քուրդ, ճարճատուկ,
Հարսնածաղիկ,
Ոսկեծաղիկ,
Խաշխաշ, ծըծուկ,
Վարդ, երիցուկ,

Մուշկ-վաղմեռուկ,
Պուտ, վառվըռուկ,
Շըրվան, մըրվան,
Շուշան, ռեհան,
Ապրեմ-չապրեմ,

Բուրեմ-մարեմ…
Քանի՞ քընեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին, հովիտներում,
Ժայռի տակին, հովիտներում,

Կանաչ խոտով,
Անուշ հոտով
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք։
Ծաղիկները
— Բարև, բարև, կարմիր արև,

Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…
Արևը
— Սիրո՞ւմ եք ինձ…
Ծաղիկները
— Ա՜խ էնպես եմ սիրում,

էնպե՜ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ ուր որ գընաս…
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…
Արևը
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ…
Ծաղիկները

— Ես հաճույքից կըկարմրեմ…
— Ես կըբուրեմ…
— Ես կըմարեմ…
Արևը
— Ա՛յ անուշներ.
Ա՛յ քընքուշներ,

Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ.
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գունի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լըցնեմ շողով,

Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թըրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,

Ա՛յ անուշներ,
Ա՛յ քնքուշներ…
Աղջիկը
— Էս ի՜նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, դեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,

Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՜ր, ողջ ինձ համա՜ր

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք. օր երրորդ Արևելքի ռադիոխմբագրությունները

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաքի երրորդ օրը արևելքի սովորողները ներկայացրեցին արևելքի ռադիոխմբագրությունները: