ՈՒսումնական գարուն

Պատմում է Աբրահամյան Արսենը։

Ծառզարդարի ծեսը

 

Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում
  • բնության պահպանում

Խնդիրներ

  • ուսումնասիրել Ծառզարդարի ծիսակարգը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

Ընթացքը

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Ծաղկազարդի (Ծառզարդարի) ծիսական արարողակարգը: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար, որը խորհրդանշել է գարնան գալուստը: Ծիսական շաբաթվա ընթացքում կատարվում է գարնանային աշխատանք հողամասում, այգում՝ էտում են ծառերը, փորում հողը, մաքրում աղբը, կատարում ծառատունկ, և այլն:
Երեխաները` երկու-երեք հոգով, երբեմն` ավելի մեծ խմբով, ճեռեր ճռռացնելով, կարկաչաներ, ճոճանակ շրխկացնելով, օղակած ուռենու ճյուղեր, մի-մի դույլ ու տոպրակ առած` շրջում էին տնետուն, ծաղկազարդի երգեր երգում և որպես պարգև ձու ու հատիկ ստանում («հատիկ»-ը՝  խաշած ցորենից, սիսեռից, չամիչից ու շաքարահատիկներից  էին պատրաստում:):
Զատկին ածիկ պատրաստելու համար Ծաղկազարդից մեկ շաբաթ առաջ ափսեի մեջ   ցանել են ցորեն (կարելի է նաև գարի, ոսպ, և այլն): Այն կարելի է գեղարվեստորեն ձևավորել՝ ցանելով այլ տեղ (հին մաշիկի, խաղալիքի, հետաքրքիր ձև ունեցող իրի մեջ, շշի վրա, և այլն):
Ուսուցանել, կատարել Ծաղկազարդի  հոգևոր, ծիսական , ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել Ծաղկազարդի ճյուղի (Կենաց ծառի` Բարին ու Չարը գիտենալու ծառի խորհրդանիշը) պատրաստում, որի վրա, բացի շորի պատառիկներից և պտուղներից (նախկինում այդպես են արել), կարելի է կախել ձևավորված զատկական ձվեր, զատիկներ, ինչպես նաև ծաղիկներ, որոնք տարվա այդ եղանակին աճում են: Կարելի է զարդարել նաև բակում, այգում որևէ ծառ: Ուռենու դալար ճյուղերից պատրաստել գլխին դնելու պսակ: Ակլատիզի վերջին փետուրը Ծաղկազարդի շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ ազդարարելով Զատիկը:

Նախագծային ուսուցման շաբաթ՝ ապրիլի 1-5



IMG_3202Երկուշաբթի ,ապրիլի1

«Ուսումնական արձակուրդի» ամփոփում

Երեքշաբթի, ապրիլի 2

Ծառզարդարի, ծաղկազարդի նախապատրաստում

Չորեքշաբթի, ապրիլի 3

Ս․ Հարության տոնի՝ Զատկի նախապատրաստում

Հինգշաբթի,ապրիլի 4

«Արևելքի հրաշալիքները» ռադիո

ՈՒրբաթ,ապրիլի 5

Աղայանական-ռոդարիական նախագիծ

 

Ս․ Հարության տոն՝ Զատիկ

IMG_4048

Նախագիծ. «Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Մասնակիցները՝ 2-3 դասարանի սովորողներ, ծնողներ, հյուրեր

Տևողությունը՝  ապրիլի 3 -ապրիլի 26

Վայրը՝ Արևելյան լանջեր

Նպատակը՝

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում

Խնդիրներ

  • ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտությունը, ասիկները
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

 

Ընթացքը

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Սուրբ Հարության ծիսական արարողակարգը: Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր:Ածիկի համար օգտագործել ոչ միայն ափսեներ, այլև այլ իրեր, որոնց մեջ ցորենի, ոսպի և այլ սերմեր ծլելով, կստեղծեն հետաքրքիր միջավայր՝ ձևավորելու յուրօրինակ զատկական կոմպոզիցիա: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդերով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր և ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել  զատիկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել։

Միասնական բերանացի ասում ենք զատկական ասիկներ՝

1․ Կարմիր արև քեզ, ախպեր,

Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,

Կարմիր հավկիթս դուրս բերեք,

Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

2․ _ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն,

Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, Զատիկ, նավակատիկ,

Արի, նստի մեր տան մոտիկ,

Իմ հեր քե կանի ուր լաճիկ,

Իմ մեր քե կանի ուր հարսիկ,

Ես քե կուտամ իմ խաս գուլպեն,

Արի, խեր բեր մեր տան վրեն:

Միասին խաղում ենք ` ձվախաղեր լանջերին՝ ձուգլդորիկ, ձվարշավ, ձուպտտոցի, ձուկոտրոցի։

Զատկական երգեր՝

 

Հյուրասիրություն՝ հազար, ձու, կանաչեղեն, լավաշ։