Հ.Թումանյան «Շունը»

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

Փետրվարի 27-ից մարտի 3-ի ուսծրագիր

Շաբաթվա հեքիաթ` «Սուտասանը»

Շաբաթվա ոտանավորներ`«Ամպն ու սարը», «Շունը»

Շաբաթվա երգեր`«Գնացեք տեսեք», «Կոտ ու կես», «Կաքավիկ, «Աղվես գնաց մտավ ջաղաց»

Երկուշաբթի
08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-10:00-Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
10:00-10:30-Բանավոր մաթեմատիկա` խնդիրներ են կազմում սովորողները
10:30-11:00-Նախաճաշ
11:10-11:30-Ուրախ անգլերեն
11:30-12:00-Երաժշտության դաս
12:00-12:30-Բառախաղ
12:30-13:00-Ճաշ
13:00-13:30-Խաղ -բանաստեղծություն` «Ամպն ու սարը» (վանկատում ծափերով ու դոփերով)
13:30-14:10-Կադում ենք …
14:10-15:00-Հեքիաթի ընթերցում, քննարկում, պատմում
15:00-15:20-Հանգիստ
15:20-15:40-Հետճաշիկ
15:40-16:20-Տեխնոլոգիական աշխատամք’ պատրաստել Թումանյանի հերոսներին
16:20-16:50-Հեծանվաուսուցում
17:00-Ցտեսություն

Երեքշաբթի
08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-10:00
Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
10:00-10:30-Հեքիաթի պատմում միմյանց շարունակելով
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:30-Բանավոր մաթեմատիկա` գտնել թաքնված թիվը
11:30-12:00-բառերի հեգում և վանկատում
12:00-12:30-բառերի մուտքագրում
12:30-13:00-Ճաշ
13:00-13:20-Ուրախ ռուսերեն
13:30-14:00-Պատում
14:00-14:20-հանգիստ
14:20-15:00:Թատրոնի փորձ
15:00-15:30-Հետճաշիկ
15:30-16:00-Խաղում ենք «Մամի-մամի»
16:00-16:40-Նկարում ենք Թումանյանի հերոսներին
16:40-17:00-Վարում ենք հեծանիվ
17:00-ցտեսություն

Չորեքշաբթի
08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-10:00
Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
10:00-10:30-Նախադասությունների կազմում
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:30-Երաժշտության դաս

11:30-12:30-Թատրոն
12:30-13:00-Ճաշ
13:00-13:20-Ուրախ անգլերեն
13:20-13:40-Խաղ` գտիր ավելորդը
13:40-14:10-Բանավոր մաթեմատիկա` ավելացնում և պակասեցնում ենք թվերը
14:10-14:30-Հանգիստ
14:30-15:00-Հետճաշիկ
15:00-16:00-Բառերի մուտքագրում
16:00-16:30-Նկարում ենք պլանշետներով
16:30-17:00-Վարում ենք հեծանիվ
17:00-Ցտեսություն

Հինգշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-10:00
Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
10:00-10:30-Ուրախ մաթեմատիկա՝ հիշողության ամրապնդում թվերի օգնությամբ
10:30-11:00-Նախաճաշ
11:00-12:00-Փետրվարիկ
12:10-12:30-Ճաշ
13:00-14:00-Լող
14:20-14:40-Հանգիստ
14:40-15:00-Հետճաշիկ
15:00-15:30-Բառախաղ
15:30-16:00-Գունախաղ`ստանում ենք նոր գույներ
16:00-16:30-պատմում ենք օրվա տպավորությունների մասին
16:30-17:00-Նկարում ենք
17:00-Ցտեսություն

Ուրբաթ
08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-10:00-Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
10:00-10:30-Հեքիաթի պատմում
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:40-Մեկ ամբողջ, շատացնել, քչացնել
11:40-12:10-Մուտքագրում ենք «հ» տառը
12:10-12:30-հեգում և վանկատում են «հ» տառը պարունակող բառեր
12:30-13:00-Ճաշ
13:00-13:20-Ուրախ անգլերեն
13:30-14:00-Բառակապակցությունների և նախադասությունների կազմում
14:00-14:30-Հանգիստ
14:30-15:00
Բնագիտական փորձ
15:00-15:30-Հետճաշիկ
15:30-16:00-Տեխնոլոգիական աշխատամք
16:00-16:30-Նկարում ենք
16:30-17:00-Նկարում ենք
17:00-Ցտեսություն

Հ.Թումանյան «Սուտասանը»

Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։

Գալիս է մի հովիվ։ Ասում է.

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է.

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։

— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։