Ամանորյա ասիկներ, բարեմաղթանքներ, առած -ասացվածքներ

 

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

***

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

***

Ամբարս լցնեմ բերք ու բարի,

Բարով եկար,

Հազար բարի,

Ալյուրցորենհաճարգարի,

Խերով եկար,

Թազա տարի:

***

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

***

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

***

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,

Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

***
Առատ տարի, բերքը` բարի:

***
Ամառվա փուշ` ձմեռվա նուշ:

***
Ձմեռվա վարդը կրակն է:

***
Ամառ բեր, ձմեռ կեր:

Դեկտեմբերյան նախագծեր

12de69515eca86d8beb2c8c47b617aa8Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներ

ժամանակահատված՝ Դեկտեմբերի 3-28

Նպատակ` Նախապատրաստում Ամանորին
Խնդիրներ`

  • Ամանորի ևՍուրբ Ծննդյան երգերի ուսուցում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  •  Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Տոնական խոհանոցի ուսումնասիրում
  • Մաթեմատիկական հմտությունների զարգացում

Նախատեսվող նախագծեր՝

Լեզվագործունեություն՝

Մի բաց նամակ ամենքին_Հովհաննես Թումանյան, Ձմեռ_Աթաբեկ Խնկոյան,Ծաղիկները_Հովհաննես Թումանյան բանաստեղծությունների խաղ-ուսուցում։

Ամանորյա ասիկների, բարեմաղթանքնե րի, առած-ասացվածքներիուսուցում, ներկայացում։

«Նամակներ Ձմեռ պապին»

Մաթեմատիկա՝

Տրամաբանական խնդիրների հորինում , լուծում։

Տեխնոլոգիա՝

Ամանորյա խոսող մեդիաբացիկների պատրաստում։

«Հայկական , ավանդական խոհանոց»

«Ուսումնական ճամփորդություն»

Երաժշտություն՝

Տոնական տարեվերջը Արևելյան դպրոցում

Ուսումնական ճամփորդություն

Ընտանեկան նախագիծ՝

Իմ տոնածառը

Նոյեմբերի 19-23-ի աշխատակարգ

Երկուշաբթի ,նոյեմբերի 19

8.00-8.45 —Ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով

08։45-09։00-Սովորողների դիմավորում, ուղեկցում դպրոց

9.00-9.15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05-Մաթեմատիկա

10:10-10:55-Լեզվագործունեություն 

11։00-11։15-Ընդմիջում

11:15-12:00-Շախմատ

12:05-12:50-Ֆիզկուլտուրա-Մարմնամարզություն, հեծանվավարություն, շարժական խաղեր

12։50-13։10-Տեխնոլոգիա՝ աշնանային ապլիկացիա

13:15-13:35-Ռուսերեն

Երեքշաբթի, նոյեմբերի 20

8.00-8.45- Ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով

08։45-09։00-Սովորողների դիմավորում, ուղեկցում դպրոց

9.00-9.15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05-Երգ և պար

10:10-10:55—Լեզվագործունեություն՝Ճպուռն ու մրջյունը_Աթաբեկ Խնկոյան

10։55-11։10-Ընդմիջում

11։10-11:55-Մաթեմատիկա

12:00-12:40-Ընտրությամբ գործունեություն

12:45-13:10-Կերպարվեստ

13։10-13։35-Անգլերեն՝ Letter NLetter N n song

Չորեքշաբթի, նոյեմբերի 21

8.00-8.45- ՈԻսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով

08։45-09։00-Սովորողների դիմավորում, ուղեկցում դպրոց

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

09։20-10։55-Ես և շրջակա աշխարհ՝ բույսերի տնկում, խնամում

11։00-11։15-Ընդմիջում

11։20-12։05-Լեզվագործունեություն

12։10-12։30-Երգ և պար

12։35-13։05-Տեխնոլոգիա

13։10-13։35-Անգլերեն՝ Letter NLetter N n song

Հինգշաբթի, նոյեմբերի 22

8.00-8.45- ՈԻսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով

08։45-09։00-Սովորողների դիմավորում, ուղեկցում դպրոց

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

09։20-10։05-Ընտրությամբ գործունեություն

10։10-10։55-Լեզվագործունեություն՝Ճպուռն ու մրջյունը_Աթաբեկ Խնկոյան

10:55-11։10-Ընդմիջում

11։10-11:55-Ռուսերեն

12։00-12։45-Մաթեմատիկա

12։45-13։10-Տեխնոլոգիա

13։10-13։35-Անգլերեն՝ Letter TLetter T t song

 

«Թուղթը աղբ չէ» նախագիծը տպարանում

«Թուղթը աղբ չէ» նախագծի շրջանակներում,  Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորողները այցելել էին տպարան։ Սովորողները ներկա գտնվեցին թղթի մշակման և տպման գործընթացին։  Տպարանում սովորողներին նվիրեցին «Մխիթար Սեբաստացի» տարբերանշանով նոթատետրեր։