ՈՒսումնական ճամփորդության կազմակերպման մասին

Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողները պատրաստվուն են  այցելել Արզական։ Սովորողները պատմում են ուսումնական ճամփորդության կազմակերպման մասին։

Advertisements

Ճամբարականները պատմում են ուսումնահետազոտական ճամբարի մասին

Արևելյան դպրոցի «Արձագանք» ջոկատը մեծ սիրով ու հավեսով է մասնակցում ուսումնահետազոտական ճամբարին: Ճամբարականների օրն անցնում է շատ հագեցած և  հետաքրքիր: Ճամբարականները պատմում են իրենց սիրելի ճամբարի մասին:

Նեղուցի սուրբ Աստվածածին վանք

Նեղուցի սուրբ Աստվածածին վանք

Վանքը գտնվում է Արզական գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք: Եկեղեցին կառուցվել է 10-11-րդ դարերում։
Այն բաղկացած է եկեղեցուց, կից գավթից և առանձին փոքր մատուռից:
Գավիթն ունի շքեղ ձևավորված երկու մուտք, որոնցից գլխավորը հարավայինն է: Գավիթի պատերին պահպանվել են 13-րդ դարի արձանագրություններ։
Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ գերեզմանոց:
Արզականը միջին դարերում հիշատակվում է Արտավազդական անունով:
Գյուղը հայտնի է իր բազմաթիվ տաք հանքային ջրի աղբյուրներով:

Գասպարյան Ալեքսը պատմում է իր երազած ճամբարի մասին

IMG_4944.JPG

Իմ երազած ճամբարը

Բարև ձեզ: ​Ես արևելքի երկրորդ դասարանի սովորող`
Ալեքս Գասպարյանն եմ : Ես մայիսի քսանյոթից
մասնակցելու եմ ​ուսումնական ճամբարին :
Ես շատ կուզենայի, որ ճամբարի ժամանակ գնանք այգի ու թրջվենք շատրվանների տակ,
ուտենք պաղպաղակ, խաղանք տարբեր խաղեր` պահմտոցի,բռնոցի ու քշենք հեծանիվ:

Դանղյան Ալինան պատմում է իր երազած ճամբարի մասին

IMG_5040

Մեր երազած ճամբարը
Բարև ձեզ: Ես արևելքի երկրորդ դասարանի սովորող՝ Ալինա Դանղյանն եմ: Ես մայիսի քսանյոթից մասնակցելու եմ ուսումնական ճամբարին: Մենք մեր դասարանով գնում ենք ճամփորդության: Անտեղ շատ հետաքրքիր էր, հատկապես թատրոնը և մուլտֆիմը: Ինձ համար շատ լավ բան է թատրոնը և ես շատ եմ տպավորված թատրոնից: Ցտեսություն:

Պապոյան Արտաշեսը պատմում է իր երազած ճամբարի մասին

IMG_5049.JPG
Մեր երազած ճամբարը
Բարև ձեզ։ Ես Արևելքի երկրորդ դասարանի սովորող՝ Արտաշես Պապոյանն եմ։Ես մայիսի քսանյոթից մասնակցելու եմ ուսումնական ճամբարին։ Վստահ եմ, որ շատ հետաքրքիր ժամանակ կանցկացնենք։ Մենք դասընկերներով հետաքրքիր թեմաներից կզրուցենք։