Համով-հոտով տարեգաթա

Կրտսեր սեբաստացիներն իրենց ձեռքերով պատրաստեցին տարեգաթա: Տարեգաթայի մեջ կար փոքրիկ անակնկալ, որը բաժին հասավ տիկին Թամարին: Սովորողները հյուրասիրվեցին և հյուրասիրեցին Քոլեջի աշխատակիցներին:

Դեկտեմբերի 18-22-ի աշխատանքային նախագիծ

Երկուշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք

09:15-09:30-Նախավարժանք

09:30-10:00-Նախաճաշ

10:00-14:00-Այցելություն թատրոն

14:00-14:30-Ճաշի կազմակերպում

14:30-17:00-Երկարացված օրվա կազմակերպում

Երեքշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք

09:15-09:30-Ուրախ նախավարժանք

09:30-10:20-Բառերից կազմում ենք  նախադասություններ և հորինում հեքիաթ

10:30-11:00-Նախաճաշ

11:00-11:30-Բանավոր մաթեմատիկա

11:30-12:00-Ամանորյա խաղերգերի ուսուցում

12:00-12:30-Պատկերում ենք ձմեռային տրամադրություն

12:30-13:00-Ճաշի կազմակերպում

13:00-13:30-Ամանորյա մուլտֆիլմի դիտում

13:30-17:00-Երկարացված օրվա կազմակերպում

Չորեքշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք

09:15-09:30-Ուրախ նախավարժանք

09:30-10:00-Հնչյունախաղ

10:00-10:30-Նախաճաշ

10:30-11:00-Քայք դեպի Մայր դպրոց, ստուգատեսի նախապատրաստում

11:00-12:00-Մարզական ստուգատես

12:00-12:30-Քայք դեպի Քոլեջ, ճաշի նախապատրաստում

12:30-13:00-Ճաշի կազմակերպում

13:00-13:30-Բանավոր մաթեմատիկա

 

 

 

 

Դեկտեմբերիկ.Ամանորյա ծես

IMG_9694

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ Դեկտեմբերի 25, ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Անցկացման վայրը՝ Մարմարյա սրահ

Հագուստը՝ սպիտակ վերնաշապիկ, մուգ տաբատ, ձմեռ պապու կարմիր գխարկ

Հնչում է երաժշտությունը, խմբերը գնացքի տեսքով գալիս են Մարմարյա սրահում՝ շրջանաձև կանգնում:

1-ին`փոքր​ շրջան-Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

2-րդ`​ միջին շրջան- Քոլեջի 5 տարեկաններ

3-րդ`մեծ շրջան-Հյուսիսային և Հարավային դպրոցների 5 տարեկաններ

1. Միասին՝ Շնորհավոր Նոր տարի,

Արևմտյան դպրոց՝  Ձեր տունը շեն իլի,

Քոլեջ (Անահիտ)՝ Բարով նոր հագնեք,

Քոլեջ (Փիրուզա)՝ Միշտ ուրախ իլեք:

Հյուսիային դպրոց՝ Հացը բոլ իլի,

Հարավային դպրոց՝ Աչքը կուշտ իլի,

Միասին՝  Ձեզ էլ փայ իլի, Մեզ էլ փայ իլի:

2. Միասնական երգ-պար՝ Զար, զընգը

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:
Էս գիշեր` լուսնակ գիշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Ձուն էկեր` գետին նախշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Էլի պարը բոլորավ,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Քուրըս միջին մոլորավ,
Պարենք գիշեր լուսընկա:
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:

3. Արևմտյան դպրոց՝  Ձեր տուն մտնի հազար բարի,

Քոլեջ (Անահիտ)՝Հաճար, ցորեն, կորեկ, գարի,

Քոլեջ (Փիրուզա)՝ Լիքը խորեր շատ ունենաք,

Հյուսիային դպրոց՝ Կարմիր օրեր շատ ունենաք,

Հարավային դպրոց՝ Կարմիր օրով, կարմիր շորով,

Միասին՝ Ուրախ կենաք` լիքը տնով:

4. Միասնական երգ- Այ քեզ, այ քեզ տոնածառ

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
Ու մի կոկոս անչափ լուռ:

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ,
Քեզ ականջօղ ենք արել:

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով, շատ համեղ,
Տանածառ ես, թե սկուտեղ:

5. Արևմտյան դպրոց՝ Գալանտոս տոս, տոս … (տեղում դոփելով)

Քոլեջ՝ Գալանտոս տոս, տոս …  (տեղում` դոփելով)

Հյուսիսային դպրոց՝ Գալանտոս տոս, տոս …  (տեղում`դոփելով)

Հարավային դպրոց՝ Գալանտոս տոս, տոս …  (տեղում`դոփելով)

Միասին`

Գալանտոս տոս, տոս
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնիլ է,
Շիլա շապիկ հագիլ է,
Կարմիր գոտի կապիլ է,
Մեկ ավուճին խայիլ է:

6. Միասին կանչում են (վանկերով).

աջ թեքվելով`Գալանտոս

ձախ թեքվելով`Կաղանդ պապի

ուղիղ`Ձմեռ պապի

Ներս է մտնում Ձմեռ պապին, երեխաներին ողջունում: Առաջարկում է տոնը միասին շարունակել:

7. Միասնական երգ՝  Տոնածառ ջան

Տոնածառ ջան, տոնածառ
Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:

Կարմիր աստղ գագաթին,
Ծառի տակ՝ Ձմեռ պապին,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:

8. Միասին`

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

9. Միասնական երգ-պար՝ Բասեն բարի

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

10. Հյուրասիրություն`

Յուրաքանչյուր խմբից երկու երեխա իր հյուրասիրության զամբյուղով մոտենում է հյուրերին` բաժինք հանում իրենց ամանորյա սեղանից:

 

Դեկտեմբերիկ.Ամանորյա տեխնոլոգիական ստուգատես

IMG_9725

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ Դեկտեմբերի 22, ժամը՝ 11:00-12:30

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Անցկացման վայրերը՝ Քոլեջ, Հյուսիսային, Հարավային, Արևմտյան դպրոցներ

Ծրագրում՝
Տարեգաթայի թխում, աղանձի, փոխինձի, հալվայի, ադիբուդու պատրաստում:

Նկարագրություն՝

Տարեգաթա հունցելու ընթացքում սովորողները արտասանում են`

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Երգում են՝

«Ավետիս» երգաշարից` որպես օրհնանք

Գաթայի բաղադրատոմս`
Ալյուրը մաղել թասի մեջ , աղ և մի թեյի գթալ սոդա ավելացնել, 100 գ հալեցրած կարագ լցնել, խառնել ավելացնել 1 ձվի և 1 բաժակ մածնի խառնուրդը, խմոր շաղել, ապա 5 րոպե կամ գրտնակով ծեծել, կամ սեղանին խփել, խմորը ծածկել, թողնել 20 րոպե հանգստանա: Այդ ընթացքում խորիզն են պատրաստում:

Խորիզի բաղադրատոմս`
Խորիզը պատրաստելու համար՝ խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ կարագն ու վանիլինը, հավասար փշուր ստանալ:

Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակացնել, լցնել խորիզը և 1 հատ կոճակ դնել, խմորի եզրերը հավաքել, գաթան տափակացնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա, երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծակծկել: Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 200* ջերմությամբ ջեռոցում՝ մինչև երեսը կարմրի:

Մինչ գաթան կթխվի, «Ծիսական խաղ» ենք խաղում:

Դեկտեմբերի 25-ի հյուրասիրության համար՝

Անահիտ, Լիլիա և ընկերներ- աղանձ

Սրբուհի, Ծաղիկև ընկերներ-ադիբուդի

Սեդա, Թամարա և ընկերներ-հալվա

Փիրուզա, Սոնա և ընկերներ-փողինձ

Մանուշակ, Ռուզաննա և ընկերներ-տարեգաթա

Դեկտեմբերիկ.Մարզական ստուգատես

IMG_9823

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ Դեկտեմբերի 20, ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Անցկացման վայրերը՝

Մարզադալիճում` Հյուսիսային դրրոցի և Քոլեջ 5 տարեկաններ
«Վահան Ասատրան» մարզահամալիրում՝ Հարավային և Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Ծրագրում՝

Պարապմունքը բաղկացած է երկու մասից՝ նախավարժանք և էստաֆետային խաղեր։

Նկարագրություն`

Մաս 1-ին`Նախավարժանք

Տաքացնել մկանները՝ պարանոցից ոտնաթաթ։

1.Սովորողներին տրվում է հրահանգ ձեռքերը գոտկատեղին, քթով օդում գրել 1-ից 10 թվերը և հակառակը:

Այս նախավարժանքը թույլ կտա լիարժեք աշխատացնել պարանոցի, դեմքի մկանները:

2. Կատարում ենք կրծքավանդակի ձգումներ. ձեռքերը կրծքավանդակի մոտ, ելման դրություն, երեք հաշիվ զսպանակում ենք, չորսին լայն բացում ենք՝ թեքվելով աջ և ձախ:

3. Կատարում ենք արտակորումներ՝ առաջ և հետ:

Ձեռքերը գոտկատեղին ելման դրություն, երեք հաշիվ զսպանակում ենք առաջ, չորսին ելման դրություն: Եվ նույնը՝ դեպի հետ, աջ և ձախ:

4. Կատարում ենք կքանիստ

5. Տեղում ցատկեր երկու ոտքի վրա, մեկ ոտքի վրա:

Մաս 2-րդ`Էստաֆետային խաղեր

Խաղ 1

Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի և կանգնում միմյանցից 2 մետր հեռավորության վրա, միաշարք: Շարքերի առջևում գծվում է սահմանագիծը: Յուրաքանչյուր շարքի դիմաց կանգնում է մի խաղացող՝ խաղավարը: Մարզչի ազդանշանով խաղավարը գնդակը գցում է շարքում կանգնած առաջին խաղացողին, որը բռնում և նորից ետ է գցում խաղավարին, իսկ ինքը վազում և կանգնում է շարքի վերջում: Հետո երկրորդ, երրորդ խաղացողին, որն առաջ է եկել: Եվ այսպես, մինչև վերջին խաղացողը ետ է գցում գնդակը խաղավարին և բարձրացնում ձեռքը վեր:

Խաղ 2

Մասնակիցները մեկնարկային գծից` պարկեր ոտքերին հագած, ցատկելով հասնում են եզրագծին, պարկից դուրս գալիս, վազելով ետ վերադառնում, փոխանցնում հաջորդ մասնակցին: Նույն գործողությունները կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնաները:

Խաղ 3

Մասնակիցները միմյանց ձեռքերը բռնած՝ հաջորդաբար անցնում են դասվարի օղակի միջով:

Անհրաժեշտ մարզագույք` գնդականեր, օղակներ, բուլավաներ, ներքնակներ,