Ազգային խաղերը Զանգվի կիրճում

Խաղում են սաները և ծնողները:

Advertisements

Զանգվի տուտից տուտը

Վերջապես մեր երկար սպասված քայլարշավը: Քայլարշավին մասնակցում էին Քոլեջի 5-6 տարեկաններն ու ծնողները: Սուրբ Սարգիս եկեղեցուց քայլել ենք միչև Մանկական երկաթուղի: Ճանապարհը շատ գրավիչ էր, մեզ ուղեկցում էր Զանգուն և ճանապարհի ամեն անկյունից մեզ ձայն էր տալիս: Մանկական երկաթուղիում ծնողների և սաների հետ խաղացինք ազգային խաղեր: Երկաթուղուց դուրս եկանք թունելով, որը մեծ հրճվանք պատճառեց փոքրիկներին:

Ազգային խաղ` Ծուղրուղու

Խումբը  շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում,  «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

Կենդանի մաթեմատիկան Բանգլադեշում

Քոլեջի 6 տարեկանները և Արևելյան դպրոցի 7 տարեկանները կրկին համագործակցում էին: Այս անգամ նրանց միավորել էր խաղը և կենդանի մաթեմատիկան: Սովորողները Քոլեջի հարակից այգում խաղացին, հաշվեցին, չափեցին, համեմատեցին: Թաղի փոքրիկներին այնքան էր հետաքրքրել, որ ցանկություն հայտնեցին մասնակցել: Երեխաներից մեկն էլ ասաց, որ կգա մեզ մոտ սովորելու, որ ընկեր Աղունի նման աշխատի:

Ջա~ն, Ապրիլիկ է…

Կրկին ամսիկ ու կրկին հրճվանք: Այս անգամ կրթահամալիրի բոլոր 5-6 տարեկանները հավաքվել էին Կանաչ դրախտում` լանջերում : Նորից երգ, պար, խնդություն: Փոքրիկ սեբաստացիները ներկայացրին ապրիլին սովորած երգերը, ոտանավորները, պարերը: Այնուհետև լանջերում խաղացին ձվախաղեր: Վերջում համեղ հյուրասիրություն:

Երևակայական միրգը

Քոլեջիկները շատ հեքիաթներ հորինելուց հետո որոշեցին հորինել խաղեր: Այսօր հորինեցին շատ հետաքրքիր խաղ և վերնագրեցին «Երևակայական միրգ» : Նոր հորինված խաղը խաղացին մեծ խանդավառությամբ: Խաղի ընթացքում սովորողներից մեկը անձայն ասում էր որևէ մրգի անուն, իսկ մյուսները փորձում էին լեզվի և շուրթերի շարժումից կռահել: Ճիշտ պատասխանի դեպքում ստանում էին միավորներ և հաշվում էին իրենց միավորները: