Փետրվար ամսին իրականացվող նախագծեր

IMG_1785

Թումանյանական օրեր

Դդմի ծես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ» ստուգատես

Դպրոցը-ծեսի բաց արհեստանոց՝ բարեկենդանի-տյառնընդառաջի ձևավորման, տոնի կերպարվեստի, տեխնոլոգիական նախագծեր, ցուցադրության նախագծեր.
Ծեսի խոհանոց-դդմագովք:

 

Advertisements

Թումանյանական օրեր

IMG_1797

«Հ. Թումանյան» նախագիծ
Նախագծի հեղինակ`Փիրուզա Հարությունյան
Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ

ժամանակահատված`
փետրվարի 6-ից մարտի 17-ը

Նպատակը.
Թումանյանի ստեղծագործությունների ուսուցում

Խնդիրներ.

բանավոր խոսքի զարգացում
ազատ‚ անկաշկանդ մտածելու‚ երևակայելու և հաղորդակցվելու կարողությունների ձևավորում, մաթեմատիկական հմտությունների զարգացում,
մեդիահմտությունների զարգացում
Ընթացքը.
Զրույց — քննարկում Թումանյանի ստեղծագործությունների մասին:
Վերհիշել Թումանյանի ծանոթ հեքիաթները, առանձնացնել սիրելի հերոսներին և հաշվել:

Ստեղծագործությունների ցանկը.

Իրիկուն
Էս էն է
Ճամփորդները
Շունը
Ծիտը
Խոսող ձուկը
Պոչատ աղվեսը
Փիսիկի գանգատը
Անհաղթ աքլորը
Մուկիկի մահը
Մայրենի
Նշված բանաստեղծությունները խաղալով սովորել, իսկ հեքիաթները` պատմել, քննարկել:

Մեդիահմտություններ
Համակարգչի նկարչական ծրագրով սովորողները կնկարեն ստեղծագործության հատվածները, կմուտքագրեն, կձայնագրեն և կունենանք էլեկրոնային ընթերցարան:

Մաթեմատիկա
Հերոսների մասնակցությամբ հորինում ենք խնդիրներ, հեքիաթը քննարկելիս հաշվում, թվում, համեմատում ենք կերպարներին:
Տեխնոլոգիա
Պատրաստելու ենք Թումանյանաի հեքիաթների հերոսներին:

Ընտանեկան`

Փոքրերի համար ընթերցում են մեծերը:

Դդմի ծես

 

IMG_1788Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ

Նպատակը՝

Ինքնուրույնության զարգացում, համատեղ աշխատելու կարողությունների ձևավորում, նոր հմտությունների ձևավորում, ստեղծագործական երևակայություն և մեդիահմտությունների կիրառում, բանավոր խոսքի զարգացում և այլն։

Ի՞նչ է դդումը: Սովորողները սկսում են պատմել, թե ի՞նչ գիտեն դդմի մասին:

Սովորողները նայում են դդումին  և ասում, թե ինպիսին է դդումը, շոշափում են,  նկարագրում տեսքի և որակների մասին:

Կտրում ենք դդումը  և խոշորացույցով ուսումնասրում, պատմում: Հավաքում ենք կտրած դդումի կորիզները և ցանում:

Դդմից ի՞նչ կերկրատեսակներ են պատրաստում, դդմի օգտակար հատկությունների մասին խոսել։

Paint ծրագրով  նկարում ենք դդումներ տարբեր կերպարներում, և յուրաքանչյուր սովորող պատմում է իր նկարի մասին։

 

«Փետրվարիկ». Տեխնոլոգիական ստուգատես

 

IMG_1822«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ» ստուգատես

Տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝  փետրվարի 1, ժամը՝  11:00-12:00

Անցկացման վայրը՝   Քոլեջ

Մասնակիցներ՝
Քոլեջի 5-6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Անհրաժեշտ նյութեր` Նոթբուք-նեթբուք, պլանշետ, կավ, աշխատանքային գոգնոցներ

Նկարագրություն`

Յուրաքանչյուր սովորող իր ուսումնական գործիքում ինքնուրույն,  դասվարի կամ դասվարի օգնականի օգնությամբ, մուտքագրում կամ գրում է իր անունը: Այնուհետև, կավի միջոցով, յուրաքանչյուր սովորող ծեփում է իր անվան առաջին տառը:

Արդյունքում՝  Սովորողներն ունենում են իրենց անվան առաջին տառերով կախազարդեր:

Աշխատանքային նախագիծ

Շաբաթվա հեքիաթ` Հ.Թումանյան <<Սուտասանը>>

Շաբաթվա բանաստեղծություն` Հ . Թումանյան « Իրիկուն»

Երկուշաբթի
08:45-09:00-Սովորողների դիմավորում

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:15-09:30-Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում,  օդափոխում
09:30-10:00-Ուրախ մարմնամարզություն
10:00-10:30- Հ . Թումանյան « Իրիկուն» բանաստեղծության խաղ-ուսուցում

10:30-11:00-Նախաճաշ

11:00-11:20-Երաժշտության դաս. «Գնացե՜ք, տեսե՜ք… »
11:20-11:40-1-10 թվերի մուտքագրում(խառը)
11:40-12:00- Ուրախ օտար լեզու՝  Учим цвета

12:00-12:30- Լեզվագործունեություն, բառախաղ
12:30-13:00-Ճաշ
13:00-13:30-Հեքիաթի ընթերցում, քննարկում

13:30-17:00-Երկարացված օրվա կազմակերպում

Երեքշաբթի
08:45-09:00-Սովորողների դիմավորում

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:15-09:30-Ուրախ մարմնամարզություն

09:30-10:00-Հեքիաթի պատմում
10:00-10:30-Բանավոր մաթեմատիկա` խնդիրների կազմում
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:40-Հորինում ենք պատմություն և հաշվում ենք պատմության նախադասությունները
11:40-12-10- Նկարում ենք հեքիաթը

12:10-12:30-Զարգացնող խաղեր էլ. գրատախտակով
12:30-13:00-Ճաշ
13:00-13:30-Բանաստեղծության խաղային ուսուցում
13:30-17:00-Երկարացված օրվա կազմակերպում

Չորեքշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:15-09:30-Ուրախ մարմնամարզություն

09:30-10:20-Բառերի մուտքագրում և ընթերցում
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:30-Երաժշտության դաս
11:30-12:00-Խաղ -բանաստեղծություն «Իրիկուն» (վանկատում
ծափերով ու դոփերով)
12:00-12:30-Ուրախ օտար լեզու
12:30-13:00-Ճաշ
13:00-13:30-Խաղ` գտիր ավելորդը
13:30-17:00-Երկարացված օրվա կազմակերպում

Հինգշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:15-09:30-Ուրախ մարմնամարզություն

09:40-10:30-Ուրախ մաթեմատիկա՝ հիշողության ամրապնդում թվերի օգնությամբ
10:30-11:00-Նախաճաշ
11:00-12:00-Փետրվարիկ՝ տեխնոլոգիական ստուգատես

12:00-12:30-Հանելուկների ընթերցում

12:30-13:00-Ճաշ
13:00-13:30-Հեքիաթի պատմում դերերով

13:30-17:00-Երկարացված օրվա կազմակերպում

 

Ուրբաթ

08:45-09:00-Սովորողների դիմավորում

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:15-09:30-Ուրախ մարմնամարզություն

09:30-10:00-Հեքիաթի հորինում
10:00-10:20-Նախաճաշ

10:30-12:00-Լող
12:00-12:30-Մեկ ամբողջ, շատացնել, քչացնել
12:30-13:00-Ճաշ
13:00-13:30-Հեծանվավարություն

13:30-17:00-Երկարացված օրվա կազմակերպում