Աշխատանքային նախագիծ

01.10-05.10

Մայրենի

Բառային աշխատանքներ, նոր   բառերի կազմում: Միմյանց շարունակելով նախադասությունների կազմում , պատմության հորինում: Հատուկ անուն:
Ես և շրջակա աշխարհ
Բույսերի խնամք, նոր բույսերի տնկում, բազմացում:

Մաթեմատիկա
Բանավոր համրանք, նախորդ և հաջորդ թվեր, թվերի համեմատում: Տասնավոր և միավոր: Կլոր տասնյակներ: Երկնիշ թվեր:

Կերպարվեստ

Նկարում ենք գուաշով: Թեման. Ես, իմ ընկերը և ընտանիքը

Շախմատ

Կրկնում ենք խաղաքարերի քայլերն ու միավորները:

Երգ

Երևան 2800

Տեխնոլոգիա

Կավագործություն

Մարմնակրթություն

Հեծանվավարություն, բացօթյա խաղեր:

Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն

 

Սովորողի ընտրությամբ գործունեություն:

Advertisements

Ուսումնական ագարակ

Այսօր Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորողները այցելել էին ուսումնական ագարակ: Ծանոթացան կենդանիներին, լսեցին կենդանիների մասին տարբեր պատմություններ, կարդացին կենդանիների անունները: Կենդանիներին խոստացան, որ հաջորդ այցի ժամանակ իրենց կկերակրեն:

Երևան 2800

Օր`Սեպտեմբերի 25

Ժամը`15:00-17:00
Երևանի 2800 ամյակի կապակցությամբ,  Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորող Թանաշյան Գաբրիելայի մայրիկը` Ստեփանյան Ամալիան, նույն դասարանի սովորողներին հրավիրում է մասնակցելու «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղային ծրագրին, որի տևողությունը 2 ժամ է:

Ամփոփում

Բարձունքի հաղթահարում

7201437

Ուսումնական ճամփորդություն՝ Երևան-Օշական

Վայրը՝ Օշական
Օրը՝ Սեպտեմբերի 28

Ժամանակահատվածը՝10:00-15:00

Երևան-Օշական հեռավորությունը՝  29 կմ

 

Նախագծի մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորողներ

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, բարձունքի նվաճում: Նշված նախագծի արդյունքում,  ազդել, փոխանցել նոր վարքագիծ: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում, քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝ Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում

Նախագծի իրականացման փուլերը՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը նկարել, ծեփել

Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Մայրենի
• Պատմել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Մաթեմատիկա
• Հաշվել, համեմատել, չափել շրջապատում հանդիպող առարկաները՝պուրակի տառերը, ծառերը, բլուրները, ցուցանակները և այլն
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին, անհրաժեշտության դեպքում իրականացնել հանրօգուտ աշխատանք
• Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն

Ընթացքը՝

Փուլ 1-ին՝ Նախապատրաստում

  • Ճամփորդության վայրի մասին  տեղեկությունների փոխանցում
    Ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկի կազմում (խմբով)
  • Ճամփորդության  կանոնների մշակում
  • Ծանոթացնում Մեսրոպ Մաշտոցին, նրա գործունեությանը
  • Ճանապարհի քարտեզի կազմում, դիտարկում

Փուլ 2-րդ՝ Ճամփորդություն

  • 1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
    Շրջակա միջավայրի մաքրություն ենք իրականցնում, ընթերցում ենք հուշակոթողի վրա գրված տառերն ու արտահայտությունները, ծանոթանում ստեղծման պատմությանը
  • 2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
    Եկեղեցու բակում երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը
    3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի ստորոտ
    Քայլում ենք դեպի բարձունքի  ստորոտին գտնվող 14-րդ դարի մատուռ, ապա՝ բարձունքի գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հեռադիտակով դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը, անվանում և հաշվում  երևացող սարերը, կիրճը, գետը, գյուղը

Փուլ 3-րդ Ամփոփում՝ ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում :

Ամփոփում

Նորամուտ

40914346_899985230188897_9167115545894453248_n

Սեպտեմբերի 17-ին, ժամը ՝ 12:00-ին, սիրով հրավիրում ենք Արևելյան դպրոց՝ մասնակցելու  6 տարեկանների ուսումնական սրահի նորամուտին:

Ծրագրում՝

  • <<Արևներ>> շարքը
  •  <<Կաքավիկ>>
  •  Ա. Խնկոյան «Աքաղան ու կտուրը»
  •  «Փայտե ձիուկ»
  •  Էդգար Հովհաննիսյան «Էրեբունի-Երևան »

Նկարչական պլեներ՝ «Իմ դասասենյակի պատուհանից»

Արձագանք ռադիո՝  «Իմ ուսումնական սրահը»