Անտիվիրուս Կոմիտաս

կոմիտաս

Նպատակը

Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:

Խնդիրները

Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը

Ստեղծել դասարանական մեդիագրադարան, մեդիանյութեր Կոմիտասի մասին

Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողների մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի  նկատմամբ

Կոմիտասյան ուսուցանվող երգերի բառեր

 

Այբ, բեն, գիմ

Այբ, բեն, գիմ
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:

Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:

Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:

Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:

Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:

Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:

Արև, արև, ե՛կ, ե՛կ

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:

Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

 

 

Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով

Շուշան նարգիզ նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

Գնացեք տեսեք

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ

Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

 

Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,

Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,

Կըռացա քար վեր առա զարկելու համար:

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու համար,

Ղասաբներ ժողվան եկան դեղմաշկի համար,

Երեցներ ժողվան եկան օրհնելու համար:

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Ըռեսներ ժողվան եկան խորվածի համար,

Գուսաններ ժողվան եկան գովելու համար,

Ազաբներ ժողվան եկան թամաշի համար.

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

 

 

 

Advertisements

Հունիսի 1-ը Քոլեջում

մմմ

Ամառային ճամբար:

Հունիսի 1-ը Քոլեջի 6 տարեկաններ խմբում:

Երեխաների պաշտպանության օրը:

Մասնակիցներ՝ 6 տարեկան քոլեջիկներ:

Մուտքը գունավոր փուչիկներով, պղպջակներով:

  • Ուրախ նախավարժանք
  • Պղպղջակատոն
  • Ռոդարիական խաղեր
  • Գնդակախաղ
  • Հեծանվով երթ հարակից այգի
  • Շնորհավորանքներ ուղիղ միացումով
  • Այլընտրանքային նկարչություն բակում

Երգացանկ

«Հոյ Մարիամ»

«Կիկլիկո»

«Զնկլիկ օրոճ»

«Վիճակի երգ»

«Օր պար»

«Կոտ ու կես»

«Հոյ իմ նազան»

Բանաստեղծություններ

Կատու, 

« Անտակ պարկը»,

«Կանանչ ախպեր»,

«Էս Էն տունն է»,

Թումանյանական շարք. «Կռունկները», «Քամին», «Ամպն ու  սարը»,  «Փիսոն»,  «Շունը»:

 

 

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

 

Մայիսիկ

IMG_2815

Անցկացման վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Օրը՝ մայիսի 30
Սկիզբը՝ 11:00

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Մարինե Ոսկանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Կատյա Գրիգորյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Մարինե Մկրտչյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Մասնակիցների մուտքը գունավոր շապիկներով, գլխարկներով, խուրջին-ուսապարկերով։

Վիճակի (գուշակության) խաղ

Երեխաները շրջանով նստում են խոտերին և սկսում խաղալ վիճակի խաղը։ Նախապես թղթերի վրա գրում ենք բառեր, մաղթանքներ և լցնում քսակի կամ կճուճի մեջ։ Երեխանեից մեկը հանում է թուղթը և փորձում իրականացնել կամ ներկայացնել թղթի վրա գրված բառը կամ մաղթանքը։

Ծրագրում՝

Երգում ենք Համբարձման երգեր

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հոյ Մայրամ
Հոյ Մայրամ, Մայրամա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Նռան հատիկ, լալա ա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Լուսնակը բոլորել է,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Ամպի մեջ մոլորել է,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամի պարի համար
Հոյ Մայրամ, Մայրամա,
Զուռնաչուց խըռովել է,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մանդրիկ թփիկ ըռեհան
Մանդրիկ թփիկ ըռեհան,
Էլնինք սարերը սեյրան.
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Էլնինք սարերը արոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Տեսնենք՝ ում քուրն է խորոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Օսկին ճակտիս շարել եմ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Վարդ-մանուշակ ճարել եմ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:
Սարեր, ձորեր ման արի,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Արևի հետ տուն արի,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

Վիճակի երգ
Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ռոդարիական մարզական խաղեր

Յուրաքանչյուր դպրոց ներկայացնում է իր խաղը: Մասնակիցները խաղում են բոլոր խաղերը:

Հարավային դպրոց

Խաղ 1. Մոմ
Սովորողները կանգնում են երկու շարքով:  Առաջին մասնակիցը փոքրիկ գնդակը գլանի վրա դրված  զգուշությամբ գնում է օղակի միջով անցնում և վերադառնում է: Այնուհետև ձեռքի «Մոմը» փոխանցում է հաջորդ մասնակցին: Խաղը շարունակվում է այնքան, մինչև բոլոր մասնակիցները կխաղան:
Խաղ 2. Փուչիկ
Յուրաքանչյուր սովորողի ոտքին կապում ենք փուչիկ:  Սովորողները կանգնում են երկու շարքով: Պետք է հասնել մինչև օղակը  այնպես, որ փուչիկը գետնին չդիպչի: Ում փուչիկը կդիպչի գետնին ու կպայթի, խաղից դուրս կգա:  Կհաղթի այն թիմը, ում խմբում շատ փուչիկներ կմնան:

Հյուսիսային դպրոց

Խաղ 3. Լաբիրինթ
Նախապես ծառերից  անհամաչափ կապված թելերի միջով պետք է անցնենք այնպես, որպեսզի թելերին չդիպչենք։ Պարտվում է նա, ով լաբիրինթն անցնելուց դիպչում է թելերին։

Արևմտյան դպրոց

Խաղ 4. Գնդակախաղ
Փոքրիկ սպունգե գնդակներին ամրացնում ենք ռեզինե թելեր։ Ծառին ամրանցնում ենք սպիտակ թղթեր սպունգը ներկի մեջ թրջելուց հետո նետում ենք սպիտակ թուղթը և նկարում։ Ամեն անգամ նետում է մեկը և շարունակում ընկերոջ նկարը։

Արևելյան դպրոց

Խաղ 5. Օղակախաղ
Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած։ Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը թողնելու։ Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի։ Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից։

Քոլեջ

Պարկացատկ
Սովորողները բաժանվում են երկու խմբի, յուրաքանչյուր խումբ ուենում է մի պարկ։ Սովորողները հերթով մտնում են պարկի մեջ և ցատկելով գնդակը հասցնում են նախապես որոշված տեղում, հետո՝ վերադառնում ու կանգնում վերջում։ Մյուս սովորողը պարկով ցատկելով գնում է գնդակի ետևից և այդպես շարունակ։

Հյուրասիրություն`  վարունգ, գազար:

 Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց՝ Մարի Միքաելյան և ընկերներ

Աշխատանքային նախագիծ

Երկուշաբթի

9:00-10:00-Նախավարժանք բակում

10:00-10:30-Հեքիաթի ընթերցում

10:30-11:00-Նախաճաշ

11:00-12:00-Կարդում ենք նախադասություն

12:00-12:30-Երաժշտության դաս

12:30-13:00-Ճաշ

13:00-14:00-Պատրաստում ենք դիմակներ գիփսից

14:00-14:30 Պատում իմ դիմակը

14:30-15:00-Ուրախ մաթեմատիկա

15:00-15:30-Շախմատի ուսուցում

15:30-16:00-Հետճաշիկ

16:00-16:30- Նկարում ենք

16:30-17:00-Հեծանվի ուսուցում

17:00-Ցտեսություն

Երեքշաբթի

9:00-9:30 Նախավարժանք բակում

9:30-10:00-Հեքիաթի ընթերցում

10:00-10:30-Նախաճաշ

10:30-12:00-ՄԱՅԻՍԻԿ

12:00-12:30-Հանգիստ

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-Ուրախ ռուսերեն

13:30-14:20-Ներկում ենք դիմակները

14:20-15:00-Կարդում ենք

15:00-15:30-Ռոդարիական խաղ

15:30-16:00-Հետճաշիկ

16:00-16:30-Մուլտֆիլմի դիտում

16:30-17:00-Հեծանվի ուսուցում

17:00-Ցտեսություն

Չորեքշաբթի

9:00-10:00-Նախավարժանք

10:00-10:30-Հեքիաթի ընթերցում

10:30-11:00-Նախաճաշ

11:00-11:30-Ուրախ մաթեմատիկա

11:30-12:00-Նկարում ենք բառեր

12:00-12:30-Պատում նախագիծ

12:30-13:00-Ճաշ

13:00-14:00-Կարդում ենք​

14:00-14:30-Մուլտֆիլմի դիտում

14:30-15:00-Մուտքագրում ենք բառեր

15:00-15:30-Ռոդարիական խաղեր

15:30-16:00-Հետճաշիկ

16:00-16:30-Շախմատի ուսուցում

16:30-17:00-Հեծանվի ուսուցում

17:00-Ցտեսություն

Հինգշաբթի

9:00-10:00-Ուրախ բարի լույս սովորողներին

10:00-10:30-Ավազե լողափ

10:30-11:00-Նախաճաշ

11:00-13:00-Լող

13:00-13:30-Ճաշ

13:30-14:20-Պղպջակատոն

14:20-15:00-Ուղիղ միացում, շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին

15:00-15:30-Նկարում ենք գուաշով, մեր օրը

15:30-16:00-Հետճաշիկ

16:00-16:30-Ի՞նչ գույն ուներ մեր օրը, պատում

16:30-17:00-Հեծանվի ուսուցում

17:00-Ցտեսություն

Ուրբաթ

9:00-10:00-Նախավարժանք

10:00-10:30-Հեքիաթի ընթերցում

10:30-11:00-Նախաճաշ

11:00-11;30-Ֆիզիոթերապիայի դաս

11:30-12:30-Կարդում ենք

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-Ուրախ ռուսերեն

13:30-14:00-Մուտքագրում ենք բառեր

14:00-14:30-Երաժշտական պատ

14:30-15:00-Ուրախ մաթեմատիկա

15:00-15:30-Պատում

15:30-16:00-Հետճաշիկ

16:00-16:30-Շախմատի ուսուցում

16:30-17:00-Հեծանվի ուսուցում

17:00-Ցտեսություն

 

Ներկայացնում ենք կրթահամալիրը

Քոլեջիկներն այսօր լողի էին և մինչ լողի հասնելը`  անցորդներին տեղեկացնում էին իրենց կրթահամալիրի մասին: Մարդիկ մեծ սիրով լսում էին սովորողներին և վերցնում տեղեկատվական թերթիկները:

Հունիսյան աշխատաժամանակ

Հունիսին իրականացվող նախագծեր՝

Սաները սովորում են այն, ինչ պետք է կյանքի համար, միջավայրն ապահովում է նրանց կենսաբանական, կենսական պահանջները: 5-6 տարեկանը շարունակում է ուսումնասիրել-ճանաչել իր աշխարհը, երևույթները, իրադարձությունները, առարկաները, մարդկանց… շարունակվում է նրա իրական կյանքը դպրոց -պարտեզում:

Բարև ջուր

Սովորող-սովորեցնող

ՈՒսումնական քայլարշավ

Թատրոն

ՈՒսումնական ճամփորդություն «Գետը քաղաքում»

Հակաբացիլ Կոմիտաս

Հեծանվաերթ

Նախագծի նպատակներն ու խնդիրները

1.ինքնուրույնության, ինքնասպասարկման հմտությունների  զարգացում
2.խմբով և անհատապես աշխատելու ունակությունների ձևավորում
իր միջավայրը` որպես կրթական պարտեզ, խնամելու, հետաքրքիր և գրավիչ դարձնելու մշակույթի ձևավորում-զարգացում

3.ուշադրության, դիտողականության, կողմնորոշվելու, կենտրոնանալու, սոցիալական միջավայրում շփվելու, համագործակցելու կարողությունների զարգացում
4.սեփական հետաքրքրությունները բավարարելու, դիտելու, ուսումնասիրելու ունակությունների, ինքնակրթվելու կարողութան ձևավորում և զարգացում
5.ստեղծագործական երևակայութուն, խոսք կառուցելու ունակություն, ինքնարտահայտում, ինքնադրսևորում, հաղորդակցական, խոսք փոխանցելու ունակության զարգացում
6.տեխնոլոգիական հմտությունների զարգացում
7. բույսերի և կենդանիների խնամք և ուսումնասիրություն,
8. մարմնակրթություն.
ֆիզիկական զարգացում, հիգիենա, մարմնմարզություն, լող, հեծանվավարություն: