Մարտ ամսվա ամփոփում

Գարուն է

Մայրենիի ստուգատես

Մնջախաղ

Իմ տիկնիկը

Ծաղիկների խնամում

Պատում՝ Հովհաննես Թումանյան

Մայրենիի ստուգատես՝ բառախաղ

Շնորհավոր, մայրիկներ ջան 

Լողում ենք

<<Աիդա Պետրոսյան >> սրահի բացում

Իմ մայրիկ

Իմ արև մայրիկ

Մարզում ենք մատիկները

Գարուն է

Գարնանային ծառ

Ջաննի Ռոդարի  <<Աչքերի գանգատը>>

Լաբիրինթ

Չափումներ առանց սահմանի

Ջ. Ռոդարի << Այ քեզ շաբաթ>>

Աշխատում ենք կավով

Բակային աշխատանք

Իմ մեդիաայբբենարանը

Ելակատոն

Ածիկացան

Քամին ու մժեղը

Փոքրիկ կավագործներ

Մարտ ամսին Քոլեջում բացվեց Աիդա պետրոսյան սրահը: Քոլեջիկները ներկայացրին Մուկիկի մահը հեքիաթը: Մարտ ամիսը ամենաբարի ամիսներից էր: Սովորողներն ամեն օր մայրիկների համար անակնկալներ էին պատրաստում:

Մարտի 27-31 ուսծրագիր

Շաբաթվա երգեր՝ «Գարուն է», «Հայ զնգա․․․» , «Խնկի ծառ»

Շաբաթվա ոտանավոր` «Քամին ու մժեղը»

Շաբաթվա հեքիաթ` Ջ.Ռոդար «Թափանցիկ »

Երկուշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-10:00-Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն դրսում
10:00-10:30-Հեքիաթի ընթերցում , քննարկում
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:30-Բանավոր մաթեմատիկա` խնդիրների կազմում և բանավոր լուծում
11:30-11:50-Պլանշետով նկարում ենք «ց» տառը
11:50-12:10-Երգի ուսուցում
12:10-12:30-հեգում և վանկատում են «ց»տառը պարունակող բառեր
12:30-13:00-Ճաշ
13:00-13:20-Ուրախ անգլերեն
13:30-14:00-Շախմատի ուսուցում
14:00-14:30-Խաղ-բանատեղծություն
14:30-15:00-Ուսումնասիրում ենք փթթած բողբոջները
15:00-15:30-Ընթերցանություն
15:30-16:00-Հետճաշիկ
16:00-16:30-Նկարում ենք հեքիաթը
16:30-17:00-Վարում ենք հեծանիվ
17:00-Ցտեսություն

Երեքշաբթի
08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-10:00
Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
10:00-10:30-Նախաճաշ
10:30-12:30- Այցելություն Տիկնիկային թատրոն
12:30-13:00-ճաշ
13:00-13:20-Ուրախ ռուսերեն
13:30-14:00-Կարդում ենք
14:00-14:30-Խաղ-ոտանավոր
14:30-15:00-Շախմատի ուսուցում
15:00-15:30-Հետճաշիկ
15:30-16:00-Խաղում ենք բակում
16:00-16:40-Աշխատում ենք ծեփոնով
16:40-17:00-Վարում ենք հեծանիվ
17:00-Ցտեսություն

Չորեքշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-10:00
Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
10:00-10:30-Ուրախ մաթեմատիկա՝ հիշողության ամրապնդում թվերի օգնությամբ
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:20-Խաղ-ոտանավոր
11:20-11:40-Երգի ուսուցում
11:40-12:00-պլանշետով նկարում ենք «ջ» տառը
12:00:12:30-Վանկատում և հեգում ենք «ջ» հնչյունը պարունակող բառեր
12:30-13:00-Ճաշ
13:00-14:00-Այցելություն գրադարան
14:00-14:30-Ածիկացան
14:40-15:00-Հետճաշիկ
15:00-15:30-Բառախաղ
15:30-16:00-Նկարում ենք գարնան ամիսները
16:00-16:30-Խաղում ենք շախմատ
16:30-17:00-Հեծանվաուսուցում
17:00-Ցտեսություն

Հինգշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-09:40
Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
10:00-10:30-Ուրախ մաթեմատիկա՝ թվերի համեմատում
10:30-11:00-Նախաճաշ
11:00-12:30-Մարտիկ ստուգատես
12:30-13:00-Ճաշ
13:00-13:40-Մուտքագրում ենք բառեր
13:40-14:00-Մնջախաղ
14:00-14:30-Նախադսությունների կազմում
14:30-15:00-Հանգիստ

15:00-15:30-Հետճաշիկ
15:30-16:00-Բույսերի խնամք
16:00-16:30-Մուլտֆիլմի դիտում
16:30-17:00-Վարում ենք հեծանիվ
17:00-Ցտեսություն

Ուրբաթ
08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-10:00-Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
10:00-10:30-Հեքիաթի պատմում
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:40-Մեկ ամբողջ, շատացնել, քչացնել
11:40-12:30-1-10 թվերի մուտքագրում նվազման և աճման կարգով
12:30-13:00-Ճաշ
13:00-13:30-Խաղ -բանաստեղծություն
13:30-14:00-Բառակապակցությունների և նախադասությունների կազմում
14:00-14:30-Հանգիստ
14:30-15:00
Բնագիտական փորձ
15:00-15:30-Հետճաշիկ
15:30-16:00-Տեխնոլոգիական աշխատամք
16:00-16:30-Բառերի վանկատում և հեգում
16:30-17:00-Շախմատի ուսուցում
17:00-Ցտեսություն

 

Ջաննի Ռոդարի «Թափանցիկ Ջակոմոն»

Թափանցիկ Ջակոմոն
Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց: Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց մի սև գունդ պտտվել: Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց էլի նրանից ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է, այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Աթաբեկ Խնկոյան «Քամին ու մժեղը»

Արև անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
_Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձած խոտը զուր կորչի: