Սեպտեմբերի 1

IMG_5737

9:00-9:30– առավոտյան ընդհանուր պարապմունք

Խաղ` Բարի լույս

բացօթյա մարմնամարզություն:

10:00-10:30նախաճաշ

Լող

«Լուսաբացին» բանաստեղծության խաղուսուցում

12:00-12:30-ճաշ

հանգիստ:

նկարում ենք ավազների վրա:

15:00-15:30-հետճաշիկ:

յուրաքանչյուր սովորող պատմում է իր օրվա մասին:

17:00- ցտեսություն

Advertisements

2017-2018թթ. առաջին կիսամյակի նախագծեր

 

IMG_3561Սեպտեմբեր ամսվա նախագծեր

1.  «Լողափնյա աշուն» նախագիծ դպրոց-պարտեզներում

2. Ես
3. Տիեզերք
4. Բարձունքի հաղթահարում
5. Կոմիտասյան օրեր

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

1.Կոմիտասյան օրեր-
2.Խնկոյանական օրեր- 

Նոյեմբեր ամսվա նախագծեր

1.Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

ՈԻսումնական ձմեռ նախագիծ

Տիեզերք նախագիծ

 

img_959615Նպատակը ՝

Շրջակա միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:  Տիեզերքի մասին գիտելիքների ձևավորում և զարգացում,  սովորողների աշխարհաճանաչողության զարգացում:

 

Խնդիրները՝

  •  սովորողների աշխարհաճանաչողության զարգացում,
  • սովորողների ակտիվ գործունեություն և ստեղծական միջամտություն,
  • կենսական միջավայրի ուսումնասիրություն,
  • դիտումներ կատարելու, դրանք, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում,
  • երկրային,  երկնային երևույթները դիտարկելու և գրանցելու հմտությունների ձևավորում, մշակում,
  • համեմատելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու ունակությունների ձևավորում և զարգացում,
  • իմ բաժին մոլորակը ինչն է` իմ սենյակը, տունը, երազանքները, ցանկությունները…
  • տալ գաղափար մոլորակի մասին,
  • անհրաժեշտ ՏՀՏ միջոցների կիրառում /ըստ տարիքային առանձնահատկության/, գործիքներ և նյութեր,
  • տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում,
  • աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում

 

Մարզատոն

Նպատակը` Դաստիարակել առողջ, կենսունակ,բարոյական, կամային, ներդաշնակ և ֆիզիկապես բազմակողմանի զարգացած հասարակություն, որը պատրաստ է ստեղծագործական աշխատանքի:

Խնդիրները`
Գործունեության նախատեսում և իրականացում
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
Միմյանց զիջելու կարողություն
Թիմով ընդհանուր խաղեր խաղալու կարողությունների զարգացում
Սովորողների ֆիզիկական զարգացում
Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում:
Նախագծի իրականացման նկարագրություն

Մարզական խաղեր`
1.Առաջին մասնակիցը վազքով փոքրիկ գնդակը   տանում, դնում է օղակի մեջ և վերադառնում: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Մյուս մասնակիցը վազքով գնում է գնդակը  բերում է: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
2. Առաջին մասնակիցը գլուխկոնծի է տալիս, , ընկերոջ ձեռքին հարվածում, կանգնում վերջում: Խաղը այնքան է շարունակվում, մինչև վերջին մասնակիցը կխաղա:
3.Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:

Ակնկալվող արդյունքները՝
Ստուգատեսի ավարտից հետո սովորողները կպատմեն տպավորությունների մասին, իսկ  տեսանյութը կտեղադրեմ բլոգում և ենթակայքում:

Քննարկում

Այսօր 5 տարեկանների դասվարներով քննարկեցինք առաջին կիսամյակում իրականացվող նախագածերը:

Սեպտեմբերին իրականացնում ենք ՝

Ես

Տիեզերք

Բարձունքի հաղթահարում

Քննարկեցինք նաև առաջին շաբաթում իրականացվող աշխատանքները, կրթական շքերթը:

 

Բլոգավարություն

Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումների շրջանակներում , մասնակիցները կրթահամալիրի մանկավարժների օգնությամբ բացում էին բլոգներ: Ես աշխատում էի Արարատի մարզի, Ղուկասավան համայնքի , Սաթենիկ մանկապարտեզի դաստիարակների հետ: Մասնակիցները բլոգ բացելուց անմիջապես հետո փորձում էին նյութեր տեղադրել: Մասնակիցների համար բլոգավարությունը նորություն էր, նրանք որոշեցին մշտապես օգտագործել այն: