Հ.Թումանյան « Մուկիկի մահը»

 

Ծիտիկն ու Մուկիկն ախպերացան։ Գետի
ափին բուն շինեցին, մտան մեջը։
Մի օր Ծիտը գնաց քուջուջ անելու, ետ
եկավ, տեսավ Մուկիկը մեռել է։ Ծնկանը
զարկեց.

— Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ…
Օխտը ճամփի մեջտեղ նստեց, հողը
փորեց, տվավ գլխին.
— Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ…
Ձենի վրա Լորիկն եկավ.

— Ծիտիկ-միտիկ, չալփետուրիկ,
Հողն ինչո՞ւ ես տալի գլխիդ։
— Թաո՜ւ, թաո՜ւ,— ասավ Ծիտը, —
Ես որ չտամ, ո՞վ տա հապա.
Մուկիկի պես ախպեր մեռավ,

Աշխարքն էսպես մնաց անտեր,
Ես որ հողը տամ իմ գլխին,
Մե՞ծ բան է…
— Ափսո՛ս, ափսո՛ս,— ասավ Լորը,—
Մուկիկի պես մարդը մեռավ,—

Ասավ, իրեն էնքան զարկեց,
Թևը կոտրեց, կախ արավ։

Ծառը ասավ.
— Լորիկ քուրիկ, ճըտճըտուրիկ,
Ինչո՞ւ ես մի թևըդ կոտրել։

— Բա ի՞նչ անեմ, որ չըկոտրեմ։
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը գլխին հող է տալի,
Ես որ իմ մի թևը կոտրեմ՝

Մե՞ծ բան է…
— Ա՛խ-վա՛խ, ա՛խ-վա՛խ,— կանչեց ծառը,—
Մուկիկի պես մարդը մեռնի՞…
Գընաց եկավ, գընաց եկավ,
Իր ճյուղերը զարկեց իրար,

Ջարդեց, մընաց ճըղնակոտոր։

Քարերն ասին.
— Ծառիկ-մառիկ, կանաչ թառիկ,
Ճյուղերդ ինչո՞ւ վեր թափեցիր։
— Վա՜հ, ձեր տունը աստված շինի,

Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մնաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Իմ ճյուղերը ես որ թափեմ՝

Մե՞ծ բան է…

— Հազար ափսո՛ս— քարերն ասին.
Մուկիկի պես մարդը մեռավ,
Ու գոռալեն, գըռգըռալեն
Գըլորվեցին սարերն ի վար,

Թափվեցին ցած— ջըրերի մեջ։

Ջըրերն ասին.
— Ի՞նչ պատահեց, ա՛յ գիժ քարեր,
Չէ՞ դուք ձեր տեղն անժաժ էիք,
Ի՞նչ եք էդպես ցած գըլորվում։

— Էլ ի՞նչ անժաժ. բա չե՞ք ասիլ,
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորիկն իրեն թևը կոտրած,

Ծառը մընաց ճըղնակոտոր,
Մենք մեր տեղից որ գըլորվենք՝
Մե՞ծ բան է…

— Վա՜շ-վի՛շ, վա՜շ-վի՛շ, ի՜նչ իմացանք,
Մուկիկի պես մարդն էլ մեռնի՞…

Ջըրերն ասին. խառնըվեցին,
Ու գընացին պըղտոր-մըղտոր։
Էն կողմերից տըմտըմբալով
Պառավն եկավ։ Էս որ տեսավ.
— Ա՜յ գըլգըլան ջըրեր,— ասավ,—

Դուք պարզ էիք միշտ ու մարմանդ,
Ինչո՞ւ էսօր պըղտորվեցիք։

— Վա՜յ քու տանը քանդվի, պառա՛վ,
Բա չե՞ս լըսել՝ ինչ է եղել.
Մուկիկի պես մարդը մեռավ,

Աշխարքն էսպես մընաց անտեր,
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղավ ճըղնակոտոր,
Քարերը ցած գըլտոր-մըլտոր,

Մենք պղտորվենք՝ մե՞ծ բան է…

— Հողն իմ գլխին,— պառավն ասավ,—
Մուկիկի պես մարդը մեռնի՞…
Զարկեց իրեն ու ծըվատեց,
Երեսն արավ արյունլըվիկ,

Մազաքըձուձ՝ գյուղը վազեց։
Գյուղում ասին.
— Պառավ տատիկ, ի՞նչ պատահեց.
Ինչո՞ւ երեսդ արյունլըվիկ։
— Վա՜յ, քոռանամ, մի՛ խոսեցնեք։

Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղած ճըղնակոտոր,

Քարերը ցած գըլտոր-մըլտոր,
Ես իմ երեսն արյունոտեմ՝
Մե՞ծ բան է…

— Ափսո՛ս, ափսո՛ս, հազար ափսոս,
Որ էն տեսակ մարդը մեռավ…

Ափսոսացին էն գյուղացիք,
Սև կապեցին, սուգ նստեցին.
— Վա՜յ, ո՞վ ասավ, ո՞վ ասավ…
— Հողագըլուխ Ծիտիկն ասավ,
Թևը կոտրած Լորիկն ասավ,

Ճըղնակոտոր Ծառիկն ասավ,
Գըլտոր-մըլտոր Քարիկն ասավ,
Պըղտոր-մըղտոր Ջըրիկն ասավ,
Մազաքըձուձ Պառվիկն ասավ,
Մեր Մուկիկը մեռե՜լ է…

Էլ ո՞վ մընաց էս աշխարքում,
Էլ ի՞նչ ապրենք էս աշխարքում…
Էսպես ասին
Ու միասին
Լացով, կոծով,

Ճիչ-գոռոցով
Հավաքվեցին ու գընացին,
Քարիցն ընկան, կոտորվեցին։

Advertisements

Հ.Թումանյան «Իրիկուն»

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

Հունվարի 30-ից փետրվարի 3-ի ուսծրագիր

Շաբաթվա հեքիաթ` Հ.Թումանյան «Մուկիկի մահը»
Շաբաթվա բանաստեղծություն` Հ . Թումանյան « Իրիկուն»

Երկուշաբթի
08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-09:30-Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
09:30-10:00-Նախաճաշ
10:15-11:00-Լող
11:15-11:40-Երաժշտության դաս
11:40-12:10-1-10 թվերի մուտքագրում(խառը)
12:10-12:30-Խաղ -բանաստեղծություն`«Իրիկուն» (վանկատում ծափերով ու դոփերով)
12:30-13:00-Ճաշ
13:00-13:30-Մուտքագրում ենք (ա, ս, ր, ու, կ, ն, տ, դ, օ, ո, տ, ի, ռ, ծ) տառերը
13:30-14:10-Հեքիաթի ընթերցում, քննարկում, պատմում
14:10-14:30-Հանգիստ
14:30-15:00
Բնագիտական փորձ
15:00-15:30-Հետճաշիկ
15:30-16:10Տեխնոլոգիական աշխատամք’ պատրաստել ծիտ
16:10-16:40-Բառերի վանկատում և հեգում
16:40-17:00-Ցտեսություն

Երեքշաբթի
08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-09:40-
Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
09:40-10:00-Հեքիաթի պատմում միմյանց շարունակելով
10:00-10:30-Բանավոր մաթեմատիկա` խնդիրների լուծում
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:40-Հորինում ենք պատմություն և հաշվում ենք պատմության նախադասությունները
11:40-12-30- բառերի մուտքագրում
12:30-13:00-Ճաշ
13:00-13:30-Բանաստեղծության խաղային ուսուցում
13:30-14:00-Պատում
14:00-14-40-Ծեփում
14:40-15:00-Հանգիստ
15:00-15:30-Հետճաշիկ
15:30-16:00-Խաղ
16:10-16:40-Նկարում ենք հեքիաթը
16:40-17:00-Ցտեսություն

Չորեքշաբթի
08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-09:40
Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
09:40-10:20-Նախադասությունների ընթերցում
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:30-Երաժշտության դաս
11:30-12:00-Խաղ -բանաստեղծություն «Իրիկուն» (վանկատում
ծափերով ու դոփերով)
12:00-12:30-Մուտքագրել բառերը
12:30-13:00-Ճաշ
13:00-13:40-1-10 թվերի կազմությունը
13:40-14:10-Խաղ` գտիր ավելորդը
14:10-14:30-Հանգիստ
14:30-15:00-Ծեփոնով աշխատանք
15:00-15:30-Հետճաշիկ
15:30-16:00-Հարցազրույց սովորողներից
16:00-16:40-Նկարել շաբաթվա օրերը
16:40-17:00-Ցտեսություն

Հինգշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-09:40
Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
09:40-10:30-Ուրախ մաթեմատիկա՝ հիշողության ամրապնդում թվերի օգնությամբ
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:30-բառախաղ
11:30-12:10-Հեծանվաուսցում
12:10-12:30-Անցած տառերի մուտքագրում
12:30-13:00-Ճաշ
13:00-13:30-Հեքիաթի պատմում դերերով
13:00-13:30-Հանելուկների տեղատարափ
13:30-14:00-Սահնակախաղ
14:00-14:30-Հանգիստ
14:30-15:00-Բույսերի խնամում
15:00-15:30-Հետճաշիկ
15:30-16:00-Ջ.Ռոդարի «Ի՞նչ կլիներ, եթե…»
16:00-16:40-Գունախաղ` անվանում ենք մեր հորինած գույնը
16:40-17:00-Ցտեսություն

Ուրբաթ
08:45-09:00-Սովորողների դիմավորում
09:00-09:40-Միջավայրի խնամք. դասասենյակի խնամում, մաքրում, օդափոխում
Ուրախ մարմնամարզություն
09:40-10:30-Հեքիաթի պատմում
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:40-Մեկ ամբողջ, շատացնել, քչացնել
11:40-12:30-1-10 թվերի մուտքագրում նվազման և աճման կարգով
12:30-13:00-Ճաշ
13:00-13:30-Խաղ -բանաստեղծություն` «Իրիկուն» (վանկատում ծափերով ու դոփերով)
13:30-14:00-Բառակապակցությունների և նախադասությունների կազմում
14:00-14:30-Հանգիստ
14:30-15:00
Բնագիտական փորձ
15:00-15:30-Հետճաշիկ
15:30-16:00-Տեխնոլոգիական աշխատամք
16:00-16:20-Բառերի վանկատում և հեգում
16:20-16:40-Նկարում ենք
16:40-17:00-Ցտեսություն

Հ.Թումանյան «Ճամփորդները»

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։

— Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,— հարցրեց վերևից բակում պառկած շանը։

— Ես էլ չգիտեմ,— պատասխանեց Քուչին։

— Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես լսեց աքլորի ձայնը։

— Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,— մտածեց աղվեսն ու վազեց։

— Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։

— Գնում ենք աշխարհ տեսնելու,— պատասխանեց աքլորը։

— Օ՜, ինչ լավ բան եք մտածել,— խոսեց աղվեսը։— Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։

— Ես համաձայն եմ,— ասավ աքլորը.— տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։

— Ո՞րտեղ է ընկերդ։

— Էն թփի տակին։

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,— մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

— Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,— ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։