Հոկտեմբերի 2-6-ի աշխատանքային նախագիծ

Շաբաթվա հեքիաթ- <<Պոչատ աղվեսը>>

Շաբաթվա բանաստեղծություն-Ղ.Աղայանի «Առավոտը գյուղում»

Երկուշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում

9:00-9:15-Ընդհանուր պարապմունք

09:15-09:30-առավոտյան նախավարժանք
9:30-10:00-Սովորողնրը միմյանց նվիրում են իրենց նախընտրած բառերը և խմբով վանկատում ու հեգում են( ծափերով, դոփերով և այլ խաղային մոտեցումներով)

10:00-10:30-Հեքիաթի ընթերցում
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:40-Ուրախ մաթեմատիկա` սովորում ենք նկարել 1 թվանշանը ուսգործիքով
11:40-12:00-Պատմում ենք մեկի մասին
12:00-12:20-Երգի ուսուցում
12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-Սովորում ենք հեծանիվ վարել

13:30-17:00-Երկարացված օրվա կազմակերպում

17:00-Ցտեսություն

Երեքշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում

9:00-9:15-Ընդհանուր պարապմունք

09:15-09:30-Առավոտյան նախավարժանք` ցատկում ենք և կատարում գլուխկոնծի

09:30-10:00-Հեքիաթի պատմում

10:00-10:30-Սովորողները միմյանց նվիրում են իրենց նախընտրած բառերը և խմբով վանկատում ու հեգում են( ծափերով, դոփերով և այլ խաղային մոտեցումներով)
10:30-11:00-Նախաճաշ
11:00-11:30-Բույսերի բազմացում

11:30-12:00-Նկարում ենք մեկի մոլորակը

12:00-12:30-ՈՒրախ մաթեմատիկա՝  չափումներ`քայլքերով, թզերով

 

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-Խաղում ենք «Հայելի» խաղը

13:30-17:00-Երկարացված օրվա կազմակերպում
17:00-Ցտեսություն

Չորեքշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում

9:00-9:15-Ընդհանուր պարապմունք

09:15-09:30-Նախավարժանք` երաժշտության ներքո մարզում ենք մեր մարմնի մասերը
09:30-10:00-Սովորում ենքՂ. Աղայանի «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը

10:00-10:30-ՈՒրախ մաթեմատիկա`ուսգործիքով սովորում ենք  նկարել 2 թվանշանը

10:30-11:00-Նախաճաշ

11:00-11:30-Բնագիտական փորձ

11:30-12:00-Հեքիաթի պատմում՝ դերերով, միմյանց շարունակելով

12:00-12:30-Կավճանկար
12:00-12:30-Ճաշ
12:30-13:00- խաղալով կրկնում ենք «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը
13:00-13:30-Խաղում ենք « Գտիր տարբերությունը» խաղը
13:30-17:00-Երկարացված օրվա կազմակերպում

17:00-Ցտեսություն

Հինգշաբթի

08:45-09:00-Սովորողների դիմավորում

9:00-9:15-Ընդհանուր պարապմունք

9:15-9:30- Նախավարժանք`սովորողները սողում են երկար աթոռների վրայով և կատարում են գլուխկոնծի
09:30-10:00- Երկու թվի մասին հեքիաթի  հորինում

10:00-10:30-Սովորած բանաստեղծությունների կրկնում

10:30-11:00-Նախաճաշ

11:00-11:30- Ծեփոնով պատրաստում ենք «Պոչատ աղվեսը» հեքիաթի հերոսներին
11:30-12:00-Բակային խաղեր

12:00-12:30-Շախմատի ուսուցում

12:30-13:00-Ճաշ

13:00-13:30-Պատմում ենք օրվա մասին

13:30-17:00-Երկարացված օրվա կազմակերպում

17:00-Ցտեսություն

Ուրբաթ

08:45-09:00-Սովորողների դիմավորում

9:00-9:15-Ընդհանուր պարապմունք

09:15-09:30-Նախավարժանք՝ ուղիղ և զիգզագաձև քայլք

09:30-10:00-Հեքիաթի դերերով պատմում

10:00-10:20-Նախաճաշ

10:20-10:50-Այցելություն Արևմտյան դպրոց, լողի նախապատրստում

10:50-12:00-Լողուսուցում

12:00-12:10-Վերադարձ Քոլեջ

12:20-12:50-Ճաշի կազմակերպում

12:50-13:20-Ուսգործիքով նկարում ենք 1-ի և 2-ի մոլորակները:

13:20-13:40-Ռոդարիական մարզախաղեր

13:40-17:00-Երկարացված օրվա կազմակերպում

17:00-Ցտեսություն

Advertisements

Ղ. Աղայան Առավոտը գյուղում

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով

Հովհաննես Թումանյան Պոչատ աղվեսը

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի;

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.

Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ասում է.

— Դե գնա իմ կաթը բեր։

Աղվեսը գնում է կովի մոտ։

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կովն ասում է.

— Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ։

— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.

— Դե գնա ինձ համար ջուր բեր։

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է.

— Դե գնա կուժ բեր։

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղջիկն ասում է.

— Դե գնա ուլունք բեր ինձ համար։

Աղվեսը գնում է չարչու մոտ։

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ասում է.

— Դե գնա ինձ համար ձու բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է.

— Դե գնա ինձ համար կուտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

Սեպտեմբերիկի ամփոփում

Սեպտեմբերի 25-29-ը  <<Իմացումի հրճվանք>> ծրագրի կրտսերների <<Սեպտեմբերիկ>> ստուգատեսն էր: Ստուգատեսը կազմված էր հինգ փուլից՝ լողափնյա ստուգատես,տեխնոլոգիական ստուգատեսմարզատոն, միասնական ուսումնական նախագծային գործունեություն և մարզական ավազաթերապիա: Ստուգատեսների  ընթացքում սովորողները ցույց տվեցին մեկ ամսվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն, ունակություններն ու կարողությունները:

Մարզական ավազաթերապիա

IMG_6632

Վայրը` Սեբաստիա մարզադաշտի ավազային հատված

Օրը` Սեպտեմբերի 29, ժամը՝ 11:00-12:00

Սովորողների և դասվարների պահանջվող մարզավիճակը՝ գլխարկներով, բոկոտն, շորտերով,ուսապարկերով( ուսապարկում լինի ջուր, թաց և չոր անձեռոցիկներ, փոխնորդ շորեր):

Արևմտյան դպրոցի և Քոլեջի սովորողներն  ավազաթերապիային կմասնակցեն 11:00-11:30, իսկ Հյուսիսային և Հարավային դպրոցի սովորողները՝ 11:30-12:00:

Մարզական խաղեր

Մաս 1.Ավազային մարզախաղեր:

Անհրաժեշտ մարզագույք. գնդակներ, պարաններ:

Մաս 2.Ազատ, զվարճալի մարզախաղեր:

Ստուգատեսի պատասխանատու՝ Քոլեջ, Փիրուզա Հարությունյան ու ընկերներ:

Տեխնոլոգիական ստուգատես

Գունավոր տեխնոլոգիան իսկական հրճվանք էր պատճառում Քոլեջիկներին: Սովորողներն ինքնուրույն պատրաստեցին գունավոր ծեփոններ: Ծեփոններից ստանում էին տարբեր պատկերներ՝ լոշիկ, Գնդլիկ բոքոնիկ, շրջան, դեմք, մարդուկ, ծառ, ամպ, աղջիկ…

Մարզատոն

Այսօր Քոլեջիկների երկար սպասված մարզատոնն էր: Մարզատոնին մասնակցում էին բոլոր ներկա  սովորողները: Սովորողները մեծ ոգևորությամբ , երգով, խինդով մարզվեցին մարզասրահում , իսկ մարզախաղերը խաղացին  Սեբաստիա մարզադաշտում: