«Լողափնյա աշուն» նախագիծ

Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ Հարավային դպրոցի բացօթյա լողավազաններում, ինչպես ամռան ջերմ օրերին:

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Ընթացքը՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը
  • Լողափնյա խաղեր խաղալ
  • Լողափնյա ընթերցումներ իրականացնել։

Աղբյուրը՝ Անահիտ Հարությունյանի բլոգ

Բացօթյա լողավազանից օգտվելու կարգ

Ամփոփում՝

ՈՒսումնական տարվա մեկնարկ

Սեպտեմբերի 3-7-ի աշխատանքային նախագիծ

<<Ես>> ուսումնական նախագիծ

«Լողափնյա աշուն» նախագիծ

«Ուսումնական ամառ» նախագծերի ամփոփում-ներկայացում

Շաբաթվա ընթերցանության նյութ՝ Ես_Աթաբեկ Խնկոյան

Սեպտեմբերի 3, երկուշաբթի

08:45-09:00՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05՝«Ուսումնական ամառ» նախագծերի ամփոփում-ներկայացում
10:10 -11:05՝Աշխատանք paint ծրագրով՝այլընտրանքային նկարչություն «Դիմանկար»
11:05-11:25՝ընդմիջում
11:25-12:10`Նախադասությունների կազմում, պատմության հորինում

12:15-11:55-«Ես» նախագիծ

11:55-12:40-Բանավոր հաշվարկ

12:45-13:35- «Լողափնյա աշուն» նախագիծ

 

Սեպտեմբերի 4, երեքշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա
10:10-10:55` «Ես» նախագիծ.Կազմել նոր բառեր
11:00 -11:50` Ընթերցանություն
11:55-12:20` ընդմիջում
12:20-12:45` Ուրախ օտար լեզու
12:55-13:35` «Լողափնյա աշուն» նախագիծ

Սեպտեմբերի 5, չորեքշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Երգ-Երաժշտություն
10:10-10:55`«Ես». իմ զգայարանները
11:00 — 11:45`Մարզական խաղեր
11:50-12:15` ընդմիջում
12:20-12:55` Աշխատանք paint ծրագրով
12:55-13:35` «Լողափնյա աշուն» նախագիծ

Սեպտեմբերի 6, հինգշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա. բանավոր հաշիվ
10:10-10:55`Ուրախ օտար լեզու
11:00-11:45`Ընտրությամբ գործունեություն
11:50-12:15` Ընդմիջում
12:20-12:55`  Լեզվական աշխատանք
12:55-13:35` «Լողափնյա աշուն» նախագիծ

Սեպտեմբերի 7, ուրբաթ

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Երգ-Երաժշտություն
10:10-10:55`Մարզական խաղեր
11:00-11:45`«Ես» նախագիծ
11:50-12:15` Ընդմիջում
12:20-12:55`  Ուրախ մաթեմատիկա
12:55-13:35` «Լողափնյա աշուն» նախագիծ

Հ․Գ․ Ծրագիրը ենթակա է փոփոխության

 

«Ես» ուսումնական նախագիծ

Նպատակը՝

Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ճանաչմանը, ուսուցիչ- սովորող, սովորող-սովորողներ միջանձնային փոխհարաբերությունների կայացմանը,  հաստատմանը, նաև ինքնուրույնության դրսևորմանը՝ զարգացնելով և ամրապնդելով սովորողների եսի ինքնահաստատման ընթացքը: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրերի մասնակից:

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում (սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում).
  • Գրավոր ճիշտ, գրագետ խոսքի կարողությունների զարգացում.
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում.
  • Ընթերցելու որակական հատկանիշների բարելավում (կարդացածը հասկանալ).
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Տևողությունը՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 10-ը (երկուսից երեք շաբաթ):

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, MS Word, MS Power Point, Movie Maker…),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):

Ուսումնական գրականությանայլ ռեսուրսների ցանկ

գրական ստեղծագործությունների ցանկ

  • Սովորողների ինքնապատումներ
  • Աթաբեկ Խնկոյան «Ես»
  • Աթաբեկ Խնկոյան «Չալ կաչաղակը»
  • Ղազարոս Աղայան «Մանուշակը»
  • Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմում է (գրավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
  • Մի քանի բառով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:
  • Հատուկ անունները գրում է մեծատառով: Նախադասությունը սկսում է մեծատառով ու ավարտում է վերջակետով:
  • Կարդում ու հասկանում է պատմությունը:
  • Հարցերի միջոցով անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել տվյալ թեմայի վերաբերյալ:
  • Գրական ստեղծագործությունների ընթերցում, քննարկում:

ՏՀՏ

  • Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն): Աշխատանքին անուն է դնում, պահպանում է և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում:
  • Աշխատում է word ծրագրով: Մուտքագրում է տեքստը, անուն դնելով՝ պահպանում է, և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում:
  • Աշխատում է power point ծրագրով: Մուտքագրում է, լուսանկար է տեղադրում, նոր սլայդեր է բացում:

Կերպարվեստտեխնոլոգիա

  • Ստեղծում է ինքնանկար (ջրաներկով, գուաշով):

Ես, իմ դասասենյակը

Ես,ամառային իմ հանգիստը

ՈՒսումնական ռեսուրսներ