Ռոդարիական հարցեր

Կրկին Ռոդարիական հետաքրքիր և անսովոր հարցեր ու պատասխաններ: Քոլեջիկներն ու Արևելյան դպրոցի 7 տարեկաններն Ռոդարիական հեքիաթ հորինելուց անցան Ռոդարիական հարցերի: Սովորողները կտրվել էին իրական աշխարհից և հորինում էին ու հորինում:

Կենդանի ամիսներ

Քոլեջիկներն ու Արևելյան դպրոցի աոաջին դասարանցիները  որոշեցին Ռոդարիի հեքիաթների նման անսովոր հեքիաթ հորինել: Բոլորն առաջարկեցին հեքիատի թեմաներ և ընտրեցին Ալենի առաջարկած թեման: Ալենն առաջարկեց , որ հորինեն ամիսների մասին հեքիաթ: Բոլորը համաձայնեցին և սկսեցին արտահայտել հետաքրքիր մտքեր:

Կանչող-կարկաչող Զանգու

 

Կանչող- կարկաչող Զանգուն մեզ ամբողջ ճանապարհի ընթացքում ուղեկցեց: Ոգևորեց և ստիպեց ավելի ու ավելի սիրել հայրենի բնությունը: Քոլեջիկները պատմեցին իրենց անցած ճանապարհի մասին, իսկ ծնողները կարդացին Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>> վեպից որոշ հատված: Ոգևորությունն անսահման էր:

Ատամը փոխած

Քոլեջիկները սովորեցին Ղ. Աղայանի <<Ատամը փոխած>> ոտանավորը և սկսեցին պատմել իրենց ատամիկների մասին: Պատմում էին քույրերի և եղբայրների ատամհատիկների մասին, քանի որ իրենցը չէին հիշում, բայց շատ լավ էին հիշում բժիշկների խորհուրդները: