Ձմեռային ուսումնական ճամբար

 

Ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ՝ հունվարի 8

Մասնակիցներ՝Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ հունվարի 8-25

Նախագծեր՝

«Հանրակրթական Դիջիթեք 2019».

Դիջիթեքը ընտանիքում անվանակարգին ներկայացվող պահանջների ծանոթացում, նյութերի ընտրություն և հրապարակում, հայտերի գրանցում: Բնագիտատեխնիկական ստուգատեսԲ

Բնագիտական փորձեր տանը և դպրոցում, ներկայացում-պատումներ։

Մարզական ստուգատես

Սովորող-սովորեցնող նախագիծ

Ագարակը բնագիտական բաց արհեստանոց

Ազգային խաղեր նախագիծ

ՈՒսումնական ճամփորդություն նախագիծ

Դիջիմարդուկներ

Դիջի շարք

Դիջիթեքյան ձմեռ

Դիջի գովազդ

Իմ սիրելի կենդանին

Ֆլեշմոբներ

հունվարի 11 — մայրենի
հունվարի 18- ռուսերեն
հունվարի 23- անգլերեն
հունվարի 25- շախմատ
հունվարի 30 — մաթեմատիկա

 

Advertisements

Ամանորյա ասիկներ, բարեմաղթանքներ, առած -ասացվածքներ

 

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

***

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

***

Ամբարս լցնեմ բերք ու բարի,

Բարով եկար,

Հազար բարի,

Ալյուրցորենհաճարգարի,

Խերով եկար,

Թազա տարի:

***

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

***

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

***

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,

Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

***
Առատ տարի, բերքը` բարի:

***
Ամառվա փուշ` ձմեռվա նուշ:

***
Ձմեռվա վարդը կրակն է:

***
Ամառ բեր, ձմեռ կեր: