Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորողները paint ծրագրով նկարում էին իրենց սիրելի կենդանուն և տեղեկություններ էին հաղորդում կենդանիների մասին:
Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորողները paint ծրագրով նկարում էին իրենց սիրելի կենդանուն և տեղեկություններ էին հաղորդում կենդանիների մասին:
Արևելքի սեբաստացիները խնամում, մաքրում էին ձիերին։
Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներն այս անգամ ագարակ այցելեցին , որ կերակրեն կենդանիներին։ Սովորողներն կենդանիների սնունդը հավաքել էին նախաճաշից ավելացած մնացորդները։ Կենդանիների համար սնունդ ուղարկել էին նաև սեբաստացի ծնողները։
Կենդանիների կյանքում մեծ նշանակություն ունի սնունդը։Կենդանիների կերակրման գլխավոր խնդիրներն են՝ կենդանիների համար անհրաժեշտ /սննդանյութերի ուսումնասիրումը, կերերի սննդարարության արժեքի որոշումը, կերակրման ճիշտ տեխնիկայի ու կազմակերպման հարցերի մշակումը։Կենդանիները ըստ սննդակազմի բաժանվում են մի քանի խմբի՝ բուսակերներ (սնվում են բացառապես բուսական սննդով՝ հիմնականում կանաչ բույսեր և խոտ), ամենակերներ (ուտում են և՛բուսական և՛ կենդանական սնունդ), մսակերներ (ուտում են բացառապես կենդանական սնունդ, որը սովորաբար ձեռք են բերում որս անելով)։
Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողները այցելել էին ուսումնական ագարակ։ Սովորողներն արտասանում, պատմում էին թռչունների մասին։
Այսօր Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորողները այցելել էին ուսումնական ագարակ: Ծանոթացան կենդանիներին, լսեցին կենդանիների մասին տարբեր պատմություններ, կարդացին կենդանիների անունները: Կենդանիներին խոստացան, որ հաջորդ այցի ժամանակ իրենց կկերակրեն: