2019-2020թթ․ ուսումնական փաթեթ

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. (ծրագրի նկարագրություն)
Ուսումնական օրացույց
Ուսումնական գրականություն

Ուսումնական նախագծեր

Ես ուսումնական նախագիծ

Լողափնյա աշուն նախագիծ

Տիեզերք նախագիծ

ՈՒսումնական ագարակ

Մարզական մրցաշարեր

Թթուդրիկ

ՈՒսումնական աշուն

Թուղթը աղբ չէ

Ամանորը ընտանիքում

Թումանյանական օրեր

Ղ․ Աղայան Ռոդարի

Ս․Հարության տոն՝ Զատիկ

Ծառզարդարի ծես

Ազգային օպերա

Քանդակի դպրոց

ՈՒսումնական ճամփորդություններ

ՈՒսումնական ճամփորդության շուրջտարյա նախագծեր(մշակման փուլում)՝

Սեպտեմբեր

Արզական, Ս․ Նեղուցի վանք

Հոկտեմբեր

Քայլք, զբոսանք Երևանում

Նոյեմբեր

  • Ջրվեժի արգելոց
  • Հրազդանի կիրճ , Մանկական երկաթուղի

Դեկտեմբեր

Այցելություն թատրոն

Հունվար

  • Սահադաշտ
  • Ջրվեժ անտառպարկ

Փետրվար

  • Ռուսական արվեստի Թանգարան
  • Հովհաննես Թումանյանի թանգարան
  • Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մարտ

  • Կինո-թատրոն
  • Բնության թանգարան

Ապրիլ

Ազգային պատկերասրահԳաֆեսճէան արվեստի կենտրոն

Մայիս

  • Թեժառույք
  • Թեղենյաց վանք
  • Արայի լեռ, Ծաղկեվանք

Հունիս

  • Արատես
  • Ժայռ

Ստուգատեսներ՝

Դիջիթեք

Բնագիտատեխնիկական ստուգատես

Մարզական ստուգատես

Անհատական և դասարանական օգտագործման նյութերի ցանկ

  1. անհատական համակարգիչ, նեթբուք-նոթբուք (ուսումնական գործունեության համար անհրաժեշտ ծրագրով
  2. սև մատիտներ
  3. գունավոր մատիտներ (հաստ, բարակ)
  4. յուղամատիտներ
  5. գունավոր գրիչներ
  6. մկրատ
  7. ջրաներկ, գուաշ (гамма ֆիրմայի)
  8. ծեփամածուկ (պլաստիլին)
  9. վրձին
  10. սոսինձ (չոր)
  11. ռետին
  12. քանոն
  13. սրիչ
  14. նոթատետր
  15. մարզական հագուստ, մարզական կոշիկներ
  16. լողազգեստ, լողաթափեր, աղջիկներին՝ ռետինե գլխարկ
  17. սրբիչ

Դասարանական օգտագործման նյութեր

  1. սպիտակ թուղթ (A 5, A 4, A 3)
  2. գունավոր թուղթ (բարակ A 4, հաստ A 3, A 1)

Պայուսակում՝

  1. ջրով շիշ
  2. չոր և խոնավ անձեռոցիկ
  3. նոթատետր

Սովորողի անհատական համակարգչի (նեթբուք-նոթբուք) ներկայացվող պահանջներ

Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Տարրական դասարանների սովորողների համակարգիչներում անհրաժեշտ  համակարգչային ծրագրերն են՝

MS Word (տեքստային խմբագիր)
MS Excel (էլեկտրոնային աղյուսակների ղեկավարման համակարգ)
MS Powerpoint (ներկայացման ստեղծման և արտապատկերման համակարգ)
Paint,  Autodesk Sketchbook (նկարչական խմբագիր),
Paint Net, Fotor (նկարչական խմբագիր)
KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)
Windows Movie Maker (վիդեո խմբագիր)

Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:

Ծրագրերը ներբեռնելու համար  կարելի է  օգտվել  կրթահամալիրի գլխավոր կայքի http://itlab.mskh.am/ բաժնից:

Ուսումնական գրականության ցանկ

Դասագրքեր, գիրք-տետրեր

Մարիետ Սիմոնյան «Հայոց լեզու» (Աղբյուրը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան)

Անահիտ Արնաուդյան, Գևորգ Հակոբյան «Մաթեմատիկա»

Սոկրատ Մկրտչյան  «Մաթեմատիկա»

Լրացուցիչ ուսումնական փաթեթներ

Բնագիտական փորձեր

Էլեկտրոնային դասեր

Կոմիտասյան օրեր

Կոմիտաս.ընթերցարան

Կոմիտաս. ունկնդրման նյութեր

Կոմիտաս. բանաստեղծություններ

Դոնալդ Բիսեթ. Հեքիաթներ

Ջաննի Ռոդարի. Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Ուսումնական կայքեր

Բզեզ ուսումնական կայք

«Պարտեզ» ուսումնական կայք

Շախմատ

Ծուղրուղու

Առցանց ուսումնական կայքեր

igraemsa.ru, poqrik.am, teremoc.ru, primarygames.com, igraemsami.ru

Մասնագետ դասավանդողների բլոգներ

Առնոլդ Միքայելյանի բլոգ

Լիլյա Զախարյանի բլոգ

Գայանե Փարվանյանի բլոգ

Մարինե Ոսկանյանի բլոգ

Վիկտորյա Խաչատրյան

Advertisements

Ամառ 2019

Ամառային ընթերցանություն

Սիրելի՛ սովորող, ամռան ընթացքում առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը, և ընթերցի՛ր: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝

Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Թուխը և բոլոր-բոլորը»
Ջանի Ռոդարի «Երկնագույն նետի ճանապարհորդությունը»
Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին »
Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»
Դոնալդ Բիսեթի «Հեքիաթներ»

Քո ընտրությամբ ընթերցածդ գրքերից կամ ստեղծագործություններից  մեկը ներկայացրո՛ւ հետևյալ ուղղություններով՝

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրո՛ւ նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմի՛ր:
  • Դուրս գրի՛ր ամենահետաքրքիր մտքերը:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից կամ պատմությունից:
  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմությունը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Այս  հարցերի պատասխանները ներկայացրո՛ւ ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով: Չմոռանա՛ս վերջում աշխատանքդ իմ էլեկտրոնայաին փոստին (h.piruza@mskh.am) ուղարկել:

Մաթեմատիկա

Առցանց առաջադրանքներ

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին:

Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Ազատ ժամանակ կարող ես դիտել հետևյալ տեսանյութերը՝

Երաժշտական մուլտֆիլմերի փաթեթ:

(Ցանկը համալրվում է…)

Քեզ մաղթում եմ ուրախ ու ուսումնական ամառ: 

Կոմիտասյան երգեր

Այբ, բեն, գիմ

Այբ, բեն, գիմ
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:

Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:

Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:

Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:

Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:

Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:

Արև, արև, ե՛կ, ե՛կ

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:

Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով

Շուշան նարգիզ նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Գնացեք տեսեք

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ

Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,

Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,

Կըռացա քար վեր առա զարկելու համար:

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու համար,

Ղասաբներ ժողվան եկան դեղմաշկի համար,

Երեցներ ժողվան եկան օրհնելու համար:

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Ըռեսներ ժողվան եկան խորվածի համար,

Գուսաններ ժողվան եկան գովելու համար,

Ազաբներ ժողվան եկան թամաշի համար.

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,— ասավ,— ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,— հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

Փոքրիկ տղան

 

Փոքրիկ տղան

Արևը մայր էր մտնում:

Փոքրիկ տղան հարցրեց.

— Հայրի´կ, արևը որտե՞ղ է քնում:

— Իր մոր գրկում:

— Արևի մայրը ո՞վ է:

— Երկինքը:

— Իսկ արևը ինչո՞վ է ծածկվում:

— Ամպով:

Փոքրիկ տղան ուրախացավ.

Ճի՞շտ: Վաղը արևին կհարցնեմ, թե այս գիշեր չի՞ բացվել:

Հայ հին վիպաշխարհը

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Արևն ու լուսինը

Արևն ու լուսինը աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։
— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ–մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։
Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

Լուսին

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։

Արևն ու աղջիկը

Մի աղջիկ երեկոյան՝ արևը մայր մտնելուց հետո, տունն ավլում է և աղբը դուրս թափում։ Այդ մեղքը գործելու համար նա պատժվում է, ցերեկը արևի մոտ սևերես է լինում, մնում է մեռած, գիշերը՝ կենդանանում։
Աղջկա հայրը հագնում է երկաթե տրեխներ, ձեռն առնում երկաթե գավազան, ճանապարհ է ընկնում արևի մոտ։ Նա գնում է արևից խնդրելու նրա երեսը լվացած ջրից, որ բերի, ցանի աղջկա վրա, բուժի նրան։ Բայց մինչև օրս էլ աղջկա հայրը թափառում է աշխարհով մեկ և չի կարողանում գտնել արևի բնակարանը։

Ջանի Ռոդարի «Սակալա, պակալա…»

Մի օր  երկու փոքրիկ նստած էին իրենց բակում և խոսելու նոր լեզու էին հնարում: Իրենցից բացի  ոչ մեկը այդ լեզուն  պետք է չհասկանար, ոչ մեկը աշխարհիս երեսին:

_Սակալա-պակալա,_ասաց  մի տղան:

_Պակալա, պակալա, բրաֆ,_ասաց  մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան: Նրանցից ոչ հեռու, երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի սենյոր  և լրագիր էր կարդում: Իսկ դիմացի տան լուսամուտից նայում էր մի սովորական սենյորա, ո՛չ բարի, ո՛չ էլ չար:

_Ինչ հիմար են այս երեխաները -ասաց նա: Բայց բարի սենյորը չհամաձայնեց.

_Ի՜նչ եք ասում, ես այդ կարծիքին չեմ,- ասաց նա:

_Բայց հո չեք կարող պնդել, թե հասկանում եք նրանց բլբլոցը:

_Բա ո՜նց, – պատասխանեց բարի սենյորը,- իհարկե ամեն ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ «Լավ օր է այսօր», իսկ մյուսը նրան պատասխանեց. «Վաղն ավելի լավ օր կլինի» : Սենյորան քիթը կնճռոտեց, բայց ձայն չհանեց, որովհետև երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով.

_Մարասկի, բարաբասկի, պիմպարամոսկի,- ասացմեկը:

_Բամբարամբամ, բասկի, կումպարասկի, բրու,-պատասխանեց

մյուսը: Եվ նրանք կրկին ծիծաղեցին:

_Իհարկե, հասկացա,- ժպտալով ասաց ծեր սենյորը,-նրանցից մեկն ասաց. «Ինչ լավ է, որ մենք ապրում ենք աշխարհում»:  Մյուսն էլ պատասխանեց.  «Այո, աշխարհը հրաշալի է»:

_Բայց մի՞թե իսկապես այդպես հրաշալի է   մեր աշխարհը,-   ասում է սենյորան:

_Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,-պատասխանեց ծեր սենյորը: