Արձագանքի հատուկ արձագանքը

 

Այսօր Արևելյան դպրոցի 6 տարեկանների ուսումնական սրահի նորամուտն էր:Սովորողները մեծ ոգևորությամբ էին մուտք գործել սրահ: Տիար Բլեյանը պատմեց սրահի առաջացման պատմությունը:

Advertisements

Մայիսիկ․Նկարչական պլեներ + Կարդում ենք

 

Այս անգամ կրտսեր սեբաստացիները վերապատրաստվող մանկավարժների հետ  հավաքվել էին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Սովորողները արտասանեցին Ղ.Աղայանի և Ջ. Ռոդարիի ստեղծագործույուններից և երգեցին կոմիտասյան երգեր:

Թութթափտվիկ

Քոլեջի 6 տարեկանները վերապատրաստվող մանկավարժների հետ թութ թափ տալը վերածեցին իսկական ծեսի: Ամեն թափվող թութը մեծ հրճվանք էր պատճառում սովորողներին: Թութթափտվիկից հետո երգեցին , գովեցին թթենուն  և վերապատրաստվող մանկավարժներին բարեմաղթանքներ ասելով համտեսեցին թութը:

 

 

 

Հրաշքներով լի Աստղացուցարանում

Քոլեջի 5-6 տարեկանները և 4 տարեկանները միասին այցելեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Աստղացուցարան: Ընկեր Հասմիկը մեծ սիրով ուղեկցեց սովորողներին և հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց մոլորակների մասին:

This slideshow requires JavaScript.

Համով-հոտով տարեգաթա

Կրտսեր սեբաստացիներն իրենց ձեռքերով պատրաստեցին տարեգաթա: Տարեգաթայի մեջ կար փոքրիկ անակնկալ, որը բաժին հասավ տիկին Թամարին: Սովորողները հյուրասիրվեցին և հյուրասիրեցին Քոլեջի աշխատակիցներին: