Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաքի ամփոփում

majisyan_havaq_0

 

Մայիսյան հավաք․ օր 1-ին

Մայիսյան հավաք․ օր 2-րդ

Մայիսյան հավաք․ օր 3-րդ

Մայիսյան հավաք․ օր 4-րդ

Մայիսյան հավաք․ օր 5-րդ

Advertisements

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք. օր երրորդ Արևելքի ռադիոխմբագրությունները

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաքի երրորդ օրը արևելքի սովորողները ներկայացրեցին արևելքի ռադիոխմբագրությունները:

Սովորում ենք կարել

Մայիսյան հավաք, օր 3: Երգող, պարող, նկարող, ծեփող, մտածող , երևակայող,կարդացող, մեդիահմուտ քոլեջիկներին միայն կար անելն էր պակասում: Քոլեջիկները վերցրեցին իրենց կտորները և վազեցին կարի սրահ: Ընկեր Մերին և ուսանողները մեծ սիրով աշխատեցին սովորողների հետ: Սովորողները իրենց ձեռքով կարեցին խուրջին-շրխկաններ և այդ շրխկաններով ներկայացան մեդիաուրբաթին:

Հին իրերին նոր կյանք

Այսօր, մայիսյան հավաքի շրջանակներում քոլեջիկները փորձեցին հին իրերին նոր կյանք տալ: Հին խաղալիք ավտոմեքենաների մեջ լցրեցին հող և տնկեցին ծաղիկներ: Ծաղիկներին անվանեցին Սակալա -Պակալա:

Մայիսյան հավաք`ուսուցման կազմակերպումը անհատական համակարգչի միջոցով

IMG_2646

Նախագծի հեղինակներ ` Հարությունյան Փիրուզա, Սահակյան Աղավնի

​Մասնակիցներ`5-6 տարեկաններ

Ժամանակահատված`10.05.2017թ.,09:00-11:00

Նպատակը`

Սաների ստեղծագործական երևակայության, մեդիահմտությունների զարգացման և ինքնուրույն աշխատելու կարողության զարգացում: Մեդիաայբբենարանների ստեղծում:

Խնդիրները`

  • ՏՀՏ հմտությունների զարգացում
  • ՈՒշադրության, դիտողականության, կողմնորոշվելու, կենտրոնանալու  կարողությունների զարգացում
  • Բանավոր  խոսքի զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում
  • Ինքնուրույնության զարգացում

Ընթացք`

Քոլեջի 5-6 տարեկաններն  իրենց մեդիագործիքներով նկարելու են առանց <<ուսուցողական>>  միջամտության, ազատ , ստեղծագործական միջավայրում և նկարելու են նկարին համապատասխան բառեր: Այնուհետև կպատմեն իրենց նկարածների մասին:

Արդյունքում` Աուդիո-տեսա-ռադիո նյութերի տեղադրում բլոգում և ենթակայքում: