Թվային գործիքը հանրակրթության բաղկացուցիչ.  Արևելքի ռադիո խմբագրություններ 

Թվային գործիքը հանրակրթության բաղկացուցիչ.

Արևելքի ռադիո խմբագրություններ

Ռադիոն որպես ուսումնական գործիք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային

(հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի

համատեղ ստեղծական աշխատանքը։ Կրթահամալիրն իրականացնում է ըստ նախօրոք

կազմված օրացույցի  գործունեություն , որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։

Արևելյան դպրոցում ըստ օրացույցի նաև  իրականացվում է  ուսումնական ռադիոների

թողարկումները։   Ռադիոնյութերը  հրապարակվում են դասարանական, անհատական

աշխատանքային բլոգներում , դպրոցի ենթակայքումկայքում։

Արևելյան դպրոցի ենթակայքի օրացույցում նախապես հրապարակվում է ռադիո-խմբագրությունների պատասխանատուների անունները և հրապարակման օրերը։

Արևելյան դպրոցի բոլոր դասարաններն ունեն իրենց դասարանական ռադիոները: 2.3 դասարանական ռադիոն ունի«Արձագանք» անունը:Արձագանք ռադիոն իր անունը ստացել է 2017թ-ից։ Մինչ Արձագանք անվանվելը ՝ այն կոչվում էր Ռադիոբլբլան։ Քանի որ սովորողները դեռ այնքան լավ չէին խոսում, իրենց մտքերը լիարժեք նախադասություններով չէին արտահայտում ։ Արձագանք անունը կնքել են սովորողները։ Անունը որոշել են Հրազդան գետի երկայնքով քայլելու ժամանակ։ Արձագանք ռադիոն ունի 32 թողարկում, բայց թողարկումներն օր օրի ավելանում և ավելի ինքնուրույն են դառնում։

Արևելյան դպրոցում առանձնացվում են ուսումնական ռաիոների հետևյալ խմբերը՝

2-5 տարեկանների ուսումնական ռադիո՝

«Բլբլան» ռադիո » Արմինե Խաչատրյան

5-6 տարեկանների ուսումնական ռադիո՝

5-6 տարեկանների ռադիո. Տաթև Սահակյան

Առաջին — հինգերորդ դասարանների ուսումնական ռադիո՝

«Մենք» ռադիո   », Մերի Գրիգորյան

«Մունետիկ», Տաթև Թամազյան

«Արձագանք» Փիրուզ Հարությունյան

«Ծուղրուղու» Լիլիթ Սահակյան

«Ուրախիկների ռադիո» Հասմիկ Ղազարյան

«Բզեզ» Անահիտ Հարությունյան

«Օր օրի» Սաթենիկ Սիմոնյան

«3-րդ դասարանի ռադիո» Հռիփսիմե Առաքելյան

«Բնագետիկ» Իվետա Ջանազյան

«Խոշորացույց ռադիո» Մարինե Ամիրջանյան
«Նոր ռադիո» Արուսյանկ Հոխիկյան

«Մարզական ռադիո» Սյուզան Սարգսյան
Օտար լեզուների ուսումնական ռադիո՝

«Նոր ռադիո» Անի Մրտեյան

«English radio»  Լիլիա Զախարյան

« Радио »Գայանե Փարվանյան

Երկարացված օրվա  ուսումնական ռադիո՝

«Երկարացված օրվա ռադիո» Աննա Ստեփանյան

«Երկարացված օրվա ռադիո» Վիկտորյա Խաչատրյան
«Երկարացված օրվա ռադիո» Լուսինե Բարխուդարյան
«Երկարացված օրվա ռադիո» Քրիստինե Պողոսյան

ՈՒսումնական ռադիոնյութերը ձայնագրվում են հատուկ ձայնագրիչներով կամ

սմարթֆոններով ։ Ձայնագրություններն իրականացվում են ընտանիքում, դպրոցում,

ճամփորդելիս․․․

Սեբաստացի սաները 2 տարեկանից սկսած ձայնագրվում են ուսումնական ռադիոներում,

սկզբում բլբլում են , հետո քիչ-քիչ սկսում են արտահայտել իրենց մտքերը։

Արդեն 5-6 տարեկանից սկսած  սովորողներն սկսում են ինքնուրուն ձայնագրել և ձայնագրվել։ Ազատ, անկաշկանդ արտահայտում են իրենց մտքերը, անգամ համարձակ դատողություններ են ձևակերպում ու գնահատում իրենց միջավայրում տեղի ունեցող դեպքերն ու երևույթները:

Երրորդ դասարանից սովորողներ աշխատում են անհատական աշխատանքային բլոգներով և հեշտությամբ խմբագրում են ռադիոնյութերն  ու տեղադրում անհատական բլոգներում։ Այդ տարիքի սովորողները անհատական  և  դասարանական բլոգից  բացի օգտվում են նաև ընկերների բլոգներից՝ լսում են ընկերների ձայնագրությունները, կարդում են պատումները․․․

 

ՈՒսումնական ռադիոն սովորողներին հնարավորություն է տալիս ՝ խոսելու,

պատմելու,կարդալու, երգելու, իրենց տեսածը, լսածը, խոհերն ու զգացումները

լեզվով արտահայտելու ,որոնք հսկայական ու անփոխարինելի նշանակություն

ունեն նրանց մտավոր զարգացման ու հետագա առաջընթացի համար:

Ռադիոնյութի ձայնագրումը նպաստում է ուսուցման արդյունավետության

բարձրացմանը, մեծացնում է սովորողների անհատական լեզվական

կարողությունները։  Գործիքի նպատակն է ձևավորել մտածող, վերլուծող,

երևակայող,  գրագետ հասարակություն։

ՈՒսումնական ռադիոն սովորողներին հնարավորություն է տալիս, որ լսեն

իրենց խոսքը, գիտակցեն սխալները և կատարեն բանավոր խոսքի թերությունների

շտկում։

ՈՒսումնական ռադիոնյութ ձայնագրելիս  կարևոր է.

  •   վստահելի մթնոլորտի ստեղծումը,
  •   յուրաքանչյուր սովորողին  մինչև վերջ լսելու կարգը,
  •  խոսողին անընդհատ չընդհատելը,
  •   հարգել միմյանց կարծիքը,
  • սովորողների համար ստեղծել հավասար պայմաններ,
  • լինել հանդուրժող միմյանց կարծիքների նկատմամբ: