Աչքկապոցի

Ամռանը Քոլեջիկների խաղը կազմակերպվում է լողավազանում: Այս անգամ խաղում էին Աչքկապոցի խաղը:

Ազգային խաղ` Ծուղրուղու

Խումբը  շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում,  «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

Երևակայական միրգը

Քոլեջիկները շատ հեքիաթներ հորինելուց հետո որոշեցին հորինել խաղեր: Այսօր հորինեցին շատ հետաքրքիր խաղ և վերնագրեցին «Երևակայական միրգ» : Նոր հորինված խաղը խաղացին մեծ խանդավառությամբ: Խաղի ընթացքում սովորողներից մեկը անձայն ասում էր որևէ մրգի անուն, իսկ մյուսները փորձում էին լեզվի և շուրթերի շարժումից կռահել: Ճիշտ պատասխանի դեպքում ստանում էին միավորներ և հաշվում էին իրենց միավորները: