Սովորողի անհատական համակարգչին ներկայացվող պահանջներ

ordenador_portatil_divertido_mi_dibujo_animado_del_folleto-rda2b4484d6f949c0aaff28be1c52aa9f_vgvyf_8byvr_512[1]Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Տարրական դասարանների սովորողների համակարգիչներում անհրաժեշտ  համակարգչային ծրագրերն են՝

MS Word (տեքստային խմբագիր)

Paint (նկարչական խմբագիր)

KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)

Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:

Ծրագրերը ներբեռնելու համար  կարելի է  օգտվել  կրթահամալիրի գլխավոր

կայքի http://itlab.mskh.am/ բաժնից:

 

Լողի ստուգատես

Կրտսեր սեբաստացիներն այս անգամ լողի ստուգատեսն անցկացրեցին Արևելան դպրոցում: Ինքնուրույն զգեստափոխվեցին, լանջերը զարդարեցին գեղեցիկ երգերով և լողացին բացօթյա լողավազանում:

Դեկտեմբերիկ. Լողի ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օր` Դեկտեմբերի  15 
Վայրը
` Արևմտյան դպրոցի փակ լողավազան

Մասնակիցները՝
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան

Ժամանակացույցը`

Դեկտեմբերի 15, ժամը`​10:50-11:35 ​-Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան

 

Ծրագրում ՝

Նախավարժանք

  • Ոտքերով մկրատաձև մարզանք
  • Ոտնաթաթերի ձգում դեպի վեր

Վարժություններ 

  • Շնչառության պահում 3-7 վայրկյան
  • Ջրացատկ`Սովորողները հերթով լողավազանի եզրից ցատկում են ջրի մեջ՝ փորձելով երկար ցատկ անել դեպի լողավազան:

Խաղեր

Խաղ 1

Սովորողները թևիկներով ու գնդակով լողում են ուղիղ ՝մինչև դիմացը կանգնած թիմակիցը, մյուս թիմակիցը վերցնում է գնդակը և շարժվում առաջ։ էստաֆետին կարող են մասնակցել 2-ից ավել թիմեր, ամեն թիմում՝ առնվազն 4 սովորող:

Խաղ 2

Շարժախաղ՝ գայլն ու նապաստակները

1-3 սովորող դառնում են  գայլեր և փորձում են լողալով բռնել  նապաստակ դարձած սովորողներին:

Անհրաժեշտ պարագաներ՝

  1. Լողազգեստ
  2. Ռեզինե գլխարկ
  3. Լողաթափեր
  4. Սրբիչ
  5. Ակնոցներ
  6. Գնդակ