Թումանյանական գարուն

Քոլեջի 5-6 տարեկանները կանաչած լանջերում կարդում էին Թումանյան:

Advertisements

Տիկնիկայինի հանդիսատես+Կարդում ենք Թումանյան

 

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ» ստուգատես

Տիկնիկայինի հանդիսատես+Կարդում ենք Թումանյան

Օրը` Փետրվարի 16, ժամը՝ 09։50-13:00

Անցկացման վայրը՝ Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Մասնակիցներ`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան

Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան

Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան

Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Ծրագրում՝

  • Ուրախ երթուղային Թումանյանի հետ (երթուղայինում կարդում ենք Թումանյան)
  • Կարդում ենք Թումանյան-ֆլեշմոբ տիկնիկային թատրոնի մեծ սրահում
  •  Ներկայացման դիտում՝ Հենց էն Հուռին
  • Այցելություն տիկնիկների արվեստանոց

Ընթացքը՝

Դպրոց-տիկնիկային թատրոն ճանապարհն անցնում ենք սեպտեմբերից մինչ օրս սովորած թումանյանական ստեղծագործությունները բերանացի ասելով, երգելով:

Տիկնիկային թատրոնի մեծ սրահում 5-6 տարեկանները սկսում են ՙՙԿարդում ենք Թումանյանՙՙ ֆլեշմոբը, որին կմիանան նաև տեղի աշխատող անձնակազմը և ներկայացում դիտելու եկած այլ մասնակիցներ:

Ստեղծագործություններ՝  «Էս էն է…», «Իրիկուն», «Աքաղաղն ու կտուրը», «Շունը», «Փիսոն»

Ներկայացումը դիտելուց հետո այցելում ենք Տիկնիկների արվեստանոց, որտեղ տիկնիկագործ վարպետները կծանոթացնեն տիկնիկների ստեղծման գործընթացին:

Արդյունքում՝

Օրվա գործունեությունն ամփոփող տեսաֆիլմերը, ռադիոնյութերը, ֆոտոշարերը կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցում:

 

Թումանյանական օրեր

IMG_1797

«Հ. Թումանյան» նախագիծ
Նախագծի հեղինակ`Փիրուզա Հարությունյան
Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ

ժամանակահատված`
փետրվարի 6-ից մարտի 17-ը

Նպատակը.
Թումանյանի ստեղծագործությունների ուսուցում

Խնդիրներ.

բանավոր խոսքի զարգացում
ազատ‚ անկաշկանդ մտածելու‚ երևակայելու և հաղորդակցվելու կարողությունների ձևավորում, մաթեմատիկական հմտությունների զարգացում,
մեդիահմտությունների զարգացում
Ընթացքը.
Զրույց — քննարկում Թումանյանի ստեղծագործությունների մասին:
Վերհիշել Թումանյանի ծանոթ հեքիաթները, առանձնացնել սիրելի հերոսներին և հաշվել:

Ստեղծագործությունների ցանկը.

Իրիկուն
Էս էն է
Ճամփորդները
Շունը
Ծիտը
Խոսող ձուկը
Պոչատ աղվեսը
Փիսիկի գանգատը
Անհաղթ աքլորը
Մուկիկի մահը
Մայրենի
Նշված բանաստեղծությունները խաղալով սովորել, իսկ հեքիաթները` պատմել, քննարկել:

Մեդիահմտություններ
Համակարգչի նկարչական ծրագրով սովորողները կնկարեն ստեղծագործության հատվածները, կմուտքագրեն, կձայնագրեն և կունենանք էլեկրոնային ընթերցարան:

Մաթեմատիկա
Հերոսների մասնակցությամբ հորինում ենք խնդիրներ, հեքիաթը քննարկելիս հաշվում, թվում, համեմատում ենք կերպարներին:
Տեխնոլոգիա
Պատրաստելու ենք Թումանյանաի հեքիաթների հերոսներին:

Ընտանեկան`

Փոքրերի համար ընթերցում են մեծերը: