Բույսերի խնամք

Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողները մեծ հետաքրքրությամբ և սիրով խնամեցին դասասենյակի բուսերը , տնկեցին նոր բուսեր։

 

 

 

Advertisements

Թուղթը աղբ չէ

Բնապահպանական նախագիծ՝ «Թուղթը աղբ չէ․․․»

Նպատակը՝ ձևավորել աղբի տեսակավորման մշակույթ, քչացնել աղբի քանակությունը, վերամշակման հանձնել թուղթը։

Ձեռքի տակ եղած «անպետք» թուղթը աղբը գցելիս մտածե՞լ , որ այն ամենևին էլ անպետք չէ և  հավաքել բոլոր այդպիսի թղթերն ու հանձնել վերամշակման, ի՛նչ հրաշալի նվեր կլիներ բնությանը և մարդկությանը։
«Թուղթը աղբ չէ» նախագծի շրջանակներում,  Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորող Հովհաննիսյան Ալեքսի հայրիկը`Միքայել Հովհաննիսյանը , նույն դասարանի սովորողներին հրավիրում է մասնակցելու տպարանում իրականացվող աշխատանքներին։

«Թուղթը աղբ չէ․․․» բնապահպանական նախագծի ամփոփումը՝

Ընտանիքում, 

Տպարանում։

Հունվարիկ.բնագիտական ստուգատես

 

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

Օրը՝ Հունվարի 18, ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրերը՝

Քոլեջ

Մասնակիցներ`
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Սովորող-սովորեցնող նախագիծ.
Ծրագրում

 

Գլոբուսի վրա ուսումնասիրում ենք երկիր մոլորակի չորս կողմերը՝ Հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք:

Լապտերի միջոցով ծանոթանում ենք գիշերվա և ցերեկվա հերթափոխին, որից հետո բակում անցնում ենք գործնական աշխատանքի.

Քոլեջի բակի որևիցե կետից փորձում ենք կողմնորոշվել տեղանքում և գտնել մեր դիրքից հյուսիսը, հարավը, արևելքը, արևմուտքը, որի ընթացքում հաշվի են առնվում մեր դպրոցի դիրքերը, որպես ուղեցույց:

Սովորողները կծանոթանան տեղանքում կողմնորոշվելու մի քանի եղանակների՝ կողմնորոշում մայրամուտի ժամանակ, անտառում, տանը և այլն:

Հաջորդ հետազոտությունը կատարելու համար, որպես գործիք օգտագործում ենք խոշորացույց, որը պետք է լինի յուրաքանչյուրի մոտ:

Խոշորացույցի միջոցով ուսումնասիրում ենք տարածքի ամեն քարն ու թուփը: Ցանկացած դուր եկած իր մեզ հետ բերում ենք դասարան: Այս  ուսումնասիրությունից հետո, սովորողները ցուցադրում են իրենց մեդիահմտությունները: Պլանշետի վրա paint ծրագրով նկարում են նույն առարկան խոշորացույցով և անզեն աչքով տեսած:

Արդյունքում պատրաստում ենք ռադիոնյութ , տեսանյութ, որի միջոցով սովորողները պատմում են իրենց տեսածի մասին: