Անհատական աշխատաժամանակ

is

Աշխատաժամանակ՝ 10․06-14․06

Advertisements

Քանդակի դպրոց

IMG_5159

Օրը՝ հունիսի 3

Ժամը՝ 10:30-11:30

Վայրը՝ Հյուսիսային դպրոց՝ քանդակի դպրոց

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-3 դասարանի սովորողներ

Նպատակը՝

Խեցեգործության նպատակն է սովորողի մոտ զարգացնել մտավոր ունակություններն ու երևակայությունը,  որի ընթացքում երեխան սովորում է պատրաստել մտածածը, նրա մոտ զարգանում է մանր մատորիկան, իսկ նյութերի բազմազանությունը նոր մտքեր է առաջ բերում: Խաղ-արվեստը երեխայի մանկությունը դարձնում է գունեղ և լիարժեք:

Ընթացքը՝

ՈՒսումնասիրել Քանդակի դպրոցը, ծանոթանալ նոր գործիքներին, պայմաններին, սովորողների աշխատանքներին։  Վերցնել կավը և նոր մտքերն հաղորդել կավին։

Արդյունքը՝  լուսանկարներ,  տեսանյութեր։

Բարև ջուր

IMG_4581

Անցկացման վայրերը՝ Արևելյան լողափ

Օրը՝ Հունիսի 1

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-3 դասարանի սովորողներ

 

Ծրագրում

1. լողափ-fashion ներկայացում

2.Լողափային մարմնամարզություն

Կատարում ենք նախավարժանք, մկանները վարժեցնում ենք, մարմինը նախապատրաստում լողալուն

3.Ցնցուղի ընդունում

4.Լողափնյա երգեր լողավազանում — Արևների շարք

5.Գնդակախաղ լողավազանում

6.Խաղիկ —Ռիթմիկ ծափեր ջրի վրա, ջրի տակ

7.Սովորողներից մեկը օղակը պահում է լողավազանի մեջ, մյուս սովորողները լողալով անցնում են օղակի միջով:

8.Խումբը բաժանվում է  2 թիմի:Երկու թիմերին տրվում են  բաժակներ,իսկ լողավազանից  3-5 մետր հեռավորության վրա դրվում են դույլեր: Սովորողները բաժակներով լողավազանից ջուր են վերցնում և վազելով տանում, լցնում դույլի մեջ:Որ թիմը  դույլը  ավելի շուտ լցնի,այդ թիմն Էլ կճանաչվի հաղթող:
9.Հյուրասիրություն -պաղպաղակ։

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա ստեղծագործական հավաք Մայիսի 13-17-ի աշխատակարգ

Մայիսի 13, երկուշաբթի

8.00-09։00 —Ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով

9.00-9.15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05-Մաթեմատիկա-Չափումներ թզերով, քայլքով, մետրով, քանոնով, համեմատում։

10:10-10:55-Լեզվագործունեություն ՝ Պատմությունների հորինում, մուտքագրում

11։00-11։15-Ընդմիջում

11:15-12:00-Շախմատ

12:05-12:50-Ֆիզկուլտուրա-Հեծանվավարություն

12։50-13։10-Տեխնոլոգիա՝ կավագործություն

13:15-13:35-Ռուսերեն

Մայիսի 14,  երեքշաբթի

8.00-09։00- Ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով

9.00-9.15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05-Հունիսյան ամենամյա ազգագրական փառատոն. ազգային օպերա «Ծաղիկների երգը» ներկայացման փորձ Մարինե Ոսկանյանի հետ

10:10-10:55—Անգլերեն

11։00-11։15-Ընդմիջում

11։15-12։00-Ընթերցանություն՝ Դոնալդ Բիսեթ

12։05-12։50-Մաթեմատիկա- Երկարության չափման վերաբերյալ խնդիրների կազմում, մուտքագրում և լուծում

12։55-13։30-Նկարչական պլեներ լանջերին

Մայիսի 15,  չորեքշաբթի

8.00-09։00- ՈԻսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

09։20-10։55-Ես և շրջակա աշխարհ՝ բնության պահպանում, շրջապատի մաքրում

11։00-11։15-Ընդմիջում

11։20-12։05-Լեզվագործունեություն 

12։10-12։30-Երգ և պար

12։35-13։05-Ազգային խաղեր

13։10-13։35-Անգլերեն

13:35- Կլոր սեղան`

Արևելքի ռադիոխմբագրություններ

 

 

Մայիսի 16, հինգշաբթի

8.00-09։00- ՈԻսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

09։20-10։05-Ընտրությամբ գործունեություն

10։10-10։40-Անգլերեն

10:45-11։00-Ընդմիջում

11։00-11:45-Ռուսերեն

11։50-12։35-Բացօթյա ընթերցանություն՝ Դոնալդ Բիսեթ

12։40-13։30-Էլեկտրոնային մաթեմատիկա

 

Մայիսի 17, ուրբաթ

8.00-09։00- ՈԻսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

09։20-10։05-Ռուսերեն

10։10-10։55-Անգլերեն

11։00-11։15-Ընդմիջում

11։20-13։30-ՈՒսումնական ճամփորդություն

Ծառզարդարի ծեսը

 

Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում
  • բնության պահպանում

Խնդիրներ

  • ուսումնասիրել Ծառզարդարի ծիսակարգը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

Ընթացքը

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Ծաղկազարդի (Ծառզարդարի) ծիսական արարողակարգը: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար, որը խորհրդանշել է գարնան գալուստը: Ծիսական շաբաթվա ընթացքում կատարվում է գարնանային աշխատանք հողամասում, այգում՝ էտում են ծառերը, փորում հողը, մաքրում աղբը, կատարում ծառատունկ, և այլն:
Երեխաները` երկու-երեք հոգով, երբեմն` ավելի մեծ խմբով, ճեռեր ճռռացնելով, կարկաչաներ, ճոճանակ շրխկացնելով, օղակած ուռենու ճյուղեր, մի-մի դույլ ու տոպրակ առած` շրջում էին տնետուն, ծաղկազարդի երգեր երգում և որպես պարգև ձու ու հատիկ ստանում («հատիկ»-ը՝  խաշած ցորենից, սիսեռից, չամիչից ու շաքարահատիկներից  էին պատրաստում:):
Զատկին ածիկ պատրաստելու համար Ծաղկազարդից մեկ շաբաթ առաջ ափսեի մեջ   ցանել են ցորեն (կարելի է նաև գարի, ոսպ, և այլն): Այն կարելի է գեղարվեստորեն ձևավորել՝ ցանելով այլ տեղ (հին մաշիկի, խաղալիքի, հետաքրքիր ձև ունեցող իրի մեջ, շշի վրա, և այլն):
Ուսուցանել, կատարել Ծաղկազարդի  հոգևոր, ծիսական , ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել Ծաղկազարդի ճյուղի (Կենաց ծառի` Բարին ու Չարը գիտենալու ծառի խորհրդանիշը) պատրաստում, որի վրա, բացի շորի պատառիկներից և պտուղներից (նախկինում այդպես են արել), կարելի է կախել ձևավորված զատկական ձվեր, զատիկներ, ինչպես նաև ծաղիկներ, որոնք տարվա այդ եղանակին աճում են: Կարելի է զարդարել նաև բակում, այգում որևէ ծառ: Ուռենու դալար ճյուղերից պատրաստել գլխին դնելու պսակ: Ակլատիզի վերջին փետուրը Ծաղկազարդի շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ ազդարարելով Զատիկը:

Նախագծային ուսուցման շաբաթ՝ ապրիլի 1-5



IMG_3202Երկուշաբթի ,ապրիլի1

«Ուսումնական արձակուրդի» ամփոփում

Երեքշաբթի, ապրիլի 2

Ծառզարդարի, ծաղկազարդի նախապատրաստում

Չորեքշաբթի, ապրիլի 3

Ս․ Հարության տոնի՝ Զատկի նախապատրաստում

Հինգշաբթի,ապրիլի 4

«Արևելքի հրաշալիքները» ռադիո

ՈՒրբաթ,ապրիլի 5

Աղայանական-ռոդարիական նախագիծ