Արևելքի մաքուր և տաք լողավազաններն ամեն օր մեծ հրճվանք են պարգևում լողորդներին:
Արևելքի մաքուր և տաք լողավազաններն ամեն օր մեծ հրճվանք են պարգևում լողորդներին:
Իմ երազած ճամբարը
Բարև ձեզ: Ես արևելքի երկրորդ դասարանի սովորող`
Ալեքս Գասպարյանն եմ : Ես մայիսի քսանյոթից
մասնակցելու եմ ուսումնական ճամբարին :
Ես շատ կուզենայի, որ ճամբարի ժամանակ գնանք այգի ու թրջվենք շատրվանների տակ,
ուտենք պաղպաղակ, խաղանք տարբեր խաղեր` պահմտոցի,բռնոցի ու քշենք հեծանիվ:
Մեր երազած ճամբարը
Բարև ձեզ: Ես արևելքի երկրորդ դասարանի սովորող՝ Ալինա Դանղյանն եմ: Ես մայիսի քսանյոթից մասնակցելու եմ ուսումնական ճամբարին: Մենք մեր դասարանով գնում ենք ճամփորդության: Անտեղ շատ հետաքրքիր էր, հատկապես թատրոնը և մուլտֆիմը: Ինձ համար շատ լավ բան է թատրոնը և ես շատ եմ տպավորված թատրոնից: Ցտեսություն:
Մեր երազած ճամբարը
Բարև ձեզ։ Ես Արևելքի երկրորդ դասարանի սովորող՝ Արտաշես Պապոյանն եմ։Ես մայիսի քսանյոթից մասնակցելու եմ ուսումնական ճամբարին։ Վստահ եմ, որ շատ հետաքրքիր ժամանակ կանցկացնենք։ Մենք դասընկերներով հետաքրքիր թեմաներից կզրուցենք։
Մեր երազած ճամբարը
Բարև ձեզ ։ Ես արևելքի երկրորդ դասարանի սովորող՝ Գաբրիելա Թանաշյանն եմ։ Ես մայիսի քսանյոթից մասնակցելու եմ ուսումնական ճամբարին և ես կուզեի, որ մենք ուրախ պարենք և ուրախանանք։ Կցանկանամ, որ լավ ուսումնական խաղեր միասին կազմակերպենք:
Մեր երազած ճամբարը
Բարև, ձեզ, ես արևելքի երկրորդ դասարանի սովորող Արսեն Աբրահամյանն եմ։
Ես մայիսի քսանյոթից մասնակցելու եմ ուսումնական ճամբարին։
Ես շատ եմ ուզում գնալ ճամբար ։ Ճամբարից հետո գնալու եմ երրորդ դասարան։ Իմ պապիկը խոստացել է , որ երբ գնամ երրորդ դասարան,
ինձ նվիրելու է շատ-շատ լավ հեռախոս։ Ուզում եմ ,որ իմ ճամբարում լինեն բարի ուսուցիչներ, մեծ , ազատ տարածք,ուզում եմ, որ շատ խաղանք ու լողանք։
Մեր երազած ճամբարը
Բարև ձեզ։ Ես արևելքի երկրորդ դասարանի սովորող՝ Ալեքս Հովհաննիսյանն եմ։ Ես մայիսի քսանյոթից մասնակցելու եմ ուսումնական
ճամբարին։ Իմ կարծիքով շատ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնելու՝ խաղեր ենք խաղալու, նոր թեմաներ ենք սովորելու։
Ես անահամբեր սպասում եմ ճամբարի բացմանը։