Ռոդարիական լաբիրինթ

Ռոդարին այս անգամ էլ կենդանաբանական այգում էր, իր հետաքրքիր, ուրախ և զվարճալի լաբիրինթով:

Advertisements

Ռոդարիական մարզախաղ

Այսօր մեր բակը կրկին լցված էր ռոդարիական խաղերով: Այս անգամ էլ խաղացինք հավասարակշռության խաղը: Երկու սովորող պետք է պահեին գնդակն առանց ձեռքերի միջամտության և անցնեին որոշակի ճանապարհ, որ հասնեին տարային և գնդակը գցեին տարայի մեջ: Իսկական հրճվանք էր, սովորողները մեծ ջանք էին գործադնում, որ գնդակը տեղ հասցնեին:

Ռոդարիական խաղ

Այսօր Քոլեջի այգում, ծիրանենու տակ կոնֆետների անձրև էր: Սոֆիի մայրիկը մեզ նվիրել էր կոնֆետներով լի թղթից ծաղրածու: Քոլեջիկներն էլ որոշեցին մի լավ ռոդարիական կոնֆետների անձրև կազմակերպել: Շնորհակալություն ծնող՝ Անահիտ Մարգարյանին:

 

Աղադարիական մարզախաղ

Այս անգամ մարզվում էիք Ռոդարու և Աղայանի բանաստեղծություններն ասելով: Խաղի նպատակն էր՝ պարանի տակով անցնելով ասել բանստեղծությունը՝ արագ կամ դանդաղ, իսկ երկուսը՝ ովքեր պահում են պարանը՝ բարձրացնեն վերև և ներքև: Արդյունքում պետք է անցնել պարանի տակով այնպես, որ չկպնեն  պարանին: Սովորողները մեծ հետաքրքրությամբ էին խաղում: