Ազգային օպերա

Օրը՝ հունիսի 11

Ժամը՝ 18:00

Վայրը՝ Մայր դպրոց՝ Մարմարյա սրահ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարանների սովորողներդասավանդողներծնողներհյուրեր:

Նպատակը՝

ՈՒստարվա ամփոփումուստարում ձեռք բերած զանազան հմտությունների ևկարողությունների ցուցադրում:

Ընթացքը՝

Կրտսեր սովորողները և դասավանդողները սկսել են Թումանյանից ընտրելտարբեր ստեղծագործություններկազմել ծաղկաքաղմիահյուսել դրանք երգպարերգերով ու ստեղծել ազգային գեղեցիկ օպերաԸնտրվել են «ԱնբանՀուռին», «Ծիտը» ու «Ծաղիկների երգը» ստեղծագործություններըիսկ երգերից՝«Մանի ասեմ», «Պսակ», Ծառ ծաղկեցավ», «Խնկի ծառ», «Հանիկ նար» և էլի շատերգերԱյս ամենի միախառնումից ծնվել է իսկական հարսանիքազգայինօպերա։ Երկրորդ դասարանցիների հատվածը «Ծաղիկների երգ»-ից է։

Ծաղիկների երգը

Լռություն: Խումբը սկսում է տարբեր տեսակի ծիտիկների ձայներ հանել, առվակի քչքչոց, քամու սուլոց: Ճոճվում են ալիքների պես: Գեղեցիկ պարով ներս են մտնում ծաղիկները:

Երկրորդ դասարանցիների խումբը միասին

Մեծ գոլն ընկավ, ձնհալն ընկավ

Հողը շնչեց,զեփյուռն էկավ

Արևն ելավ, վառ ճառագած

Հարցմունք արավ հողին հակված

Արևներ

Արև- Սիրուն աղջիկ ինչ ղրկեմ քեզ

Աղջիկ- Ես ծաղիկներ կուզեմ պես-պես

Երգ – Վիճակի երգ

 

Ջրեր- Վուշ- վուշ, վուշ- վուշ

Էս ինչքան ուշ…

Աղջի, աղջի ծիլ ծաղիկներ,

Քանի՞ քնեք, վեր կացեք, վեր

Երգ — Անձրևն եկավ շաղալեն

Ծաղիկներ- Բարև, բարև կարմիր արև

Ախ, ինչ լավ է դեպի վերև-

Առատ լույս տաք,

Կապույտ, հստակ

Երգ – Արևների շարք

Արևներ- Սիրո՞ւմ եք ինձ

Երկրորդ դասարանցիներ՝ պատասխան- բոլոր դասարանները միասին

-Ախ էնպես եմ սիրում,

Էնպես,

Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես

Ես քեզ հետ եմ ուր որ գնաս

Ես կտխրեմ, որ հեռանաս:

Արև

Ապա, եթե ձեզ համբուրեմ

Ծաղիկներ

Ես հաճույքից կըկարմրեմ

Ես կըբուրեմ, ես կըմարեմ:

Արևներ /բոլոր մյուս դասարանները/

— Այ անուշներ, այ քնքուշներ

Ապրեմ, չապրեմ, բուրեմ –մարեմ

Բաժակներդ բացեք իմ դեմ,

Հազար գույնի, հազար ձևի,

Պայծառ, ծավի ու ծարավի,

Լցնեմ շողով,

Գոհար ցողով,

Ջերմ եթերով,

Նուրբ թըրթիռով,

Կյանքի հյութով,

Խունկի հոտով,

Միասին- Այ անուշներ, այ քնքուշներ

Բոլորով միասին երգ — Խնկի ծառ

Լռություն: Լսվում է նորից գյուղական ձայներ, ճիշտ այնպես, ինչպես ամենսկզբում: Հորդառատ անձրևի ձայնին հասնելուց հետո, բոլորով միասինգոռում են

Բոլորով-/ուրախ, գոռալով/ Վե՜րջ

Կոմիտաս — Շորոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s