«Ես» ուսումնական նախագիծ

Նպատակը՝

Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ճանաչմանը, ուսուցիչ- սովորող, սովորող-սովորողներ միջանձնային փոխհարաբերությունների կայացմանը,  հաստատմանը, նաև ինքնուրույնության դրսևորմանը՝ զարգացնելով և ամրապնդելով սովորողների եսի ինքնահաստատման ընթացքը: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրերի մասնակից:

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում (սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում).
  • Գրավոր ճիշտ, գրագետ խոսքի կարողությունների զարգացում.
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում.
  • Ընթերցելու որակական հատկանիշների բարելավում (կարդացածը հասկանալ).
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Տևողությունը՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 10-ը (երկուսից երեք շաբաթ):

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, MS Word, MS Power Point, Movie Maker…),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):

Ուսումնական գրականությանայլ ռեսուրսների ցանկ

գրական ստեղծագործությունների ցանկ

  • Սովորողների ինքնապատումներ
  • Աթաբեկ Խնկոյան «Ես»
  • Աթաբեկ Խնկոյան «Չալ կաչաղակը»
  • Ղազարոս Աղայան «Մանուշակը»
  • Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմում է (գրավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
  • Մի քանի բառով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:
  • Հատուկ անունները գրում է մեծատառով: Նախադասությունը սկսում է մեծատառով ու ավարտում է վերջակետով:
  • Կարդում ու հասկանում է պատմությունը:
  • Հարցերի միջոցով անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել տվյալ թեմայի վերաբերյալ:
  • Գրական ստեղծագործությունների ընթերցում, քննարկում:

ՏՀՏ

  • Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն): Աշխատանքին անուն է դնում, պահպանում է և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում:
  • Աշխատում է word ծրագրով: Մուտքագրում է տեքստը, անուն դնելով՝ պահպանում է, և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում:
  • Աշխատում է power point ծրագրով: Մուտքագրում է, լուսանկար է տեղադրում, նոր սլայդեր է բացում:

Կերպարվեստտեխնոլոգիա

  • Ստեղծում է ինքնանկար (ջրաներկով, գուաշով):

Ես, իմ դասասենյակը

Ես,ամառային իմ հանգիստը

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s